Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը կներկայացնի հայտնի 27-ամյա երգչուհի Պոլինա Գագարինան: Ըստ աղբյուրների՝ տվյալ որոշումը կայացրել ռուսական առաջին ալիքը, ում էլ պատկանում է մրցույթը ցուցադրելու բացառիկ իրավունքները:
Հիշեցնենք, որ Գագարինան հանրությանը հայտնի դարձավ 12 տարի առաջ, երբ մասնակցեց ռուսական «Աստղերի ֆաբրիկա» հայտնի նախագծին՝ դառնալով դրա հաղթողը: