▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կավարտվի «Հարազատ թշնամին»՝ ըստ Էմկայի, Տանոյի, Վիտուսի, Միշի, Բաբիի և մյուս դերասանների

Blognews.am-ը գրում է, որ ֆիլմի դերասաններից հետաքրքրվել է, թե ով ինչ վերջաբան կցանկանար տեսնել։ Նրանք բոլորը շեշտում էին, որ կանխատեսումներ անել չեն կարող, ասում են միայն իրենց ցանկությունները։) Հատկանշական է, որ գրեթե բոլոր դերասաններն անդրադարձան Կարպիչի կերպարին, թեև ցանկությունները տարբեր էին:

Էմկայի դերակատար Լիկա Սալմանյանն ասաց, որ չի մտածել՝ ինչպես կցանկանար, որ վերջանար սերիալը, բայց հնարավորինս բարի վերջաբան է ուզում: «Ինձ թվում է՝ իմ կերպարն ու Սպոն միասին կլինեն, քանի որ սերիալի շեշտն այդ կերպարների սիրո վրա է դրված»,- նշեց նա։ Կարպիչի կերպարի համար ճիշտ տարբերակը, ըստ նրա, ազատազրկվելն է։

Տանոյին մարմնավորող Արսեն Լևոնյանն ասաց, որ կցանկանար՝ ամեն բան հաշտ-համերաշխ ավարտվեր, ու մարդիկ չարացած չլինեին։ «Ուզում եմ հարաբերություններս կարգավորվեն եղբորս՝ Սպարտակի հետ։ Ուրախ եմ, որ պարզվեց՝ Վիտուսը ևս եղբայրս է, ուզում եմ, որ նա էլ իր հոր հետ բարիշի։ Ես անհանգստացած եմ Ֆրիկի համար. նա մանկությանս ընկերն է, ու ցանկանում եմ, որ հոր հետքերով չգնա։ Ինչ վերաբերում է Կարպիչին՝ ցանկանում եմ, որ նա ազատազրկվի, քանի որ հանցագործություն է արել»,- նշեց դերասանը։ Ինչ վերաբերում է իր հերոսի և Սաթենի հարաբերություններին՝ Արսենն ասաց, որ կցանկանար՝ նրանք միասին լինեին։

Ժենիի դերակատար Ժաննա Բուտուլյանը նախ նշեց, որ վերջաբանը հեռուստադիտողներին վստահելը շատ գեղեցիկ քայլ էր, քանի որ իրենք շատ շնորհակալ են իրենց հեռուստադիտողին։ «Որպես շնորհակալություն և հարգանք ցանկացել ենք հաշվի առնել իրենց կարծիքը։ Ինչ վերաբերում է բացասական կարծիքներին, թե հեղինակի երևակայությունը չի բավականացնում ավարտի համար, դրանք անհասկանալի են։ Ինչպես կարող է հեղինակի երևակայությունը 2 տարի աշխատել ու վերջում սպառվել, ուղղակի այդ մարդիկ երևի համարում են, որ իրավունք չունեն կարծիք հայտնելու»,- շեշտեց նա, ապա ներկայացրեց ավարտի իր տեսլականը։ «Իմ հերոսուհու հետ ամեն ինչ լավ է, սակայն ես շատ եմ անհանգստանում Կարպիչի ճակատագրի համար, քանի որ Ալբերտ Սաֆարյանը Հայաստանի առաջին դերասանն է, ու հաճույքով եմ նայում նրա խաղին։ Շատ եմ  ուզում, որ իր հետ ամեն բան լավ կլինի։ Ես եմ սիրում նաև նորահայտ կերպարին՝ Ալիկին, ու շատ կուզեմ, որ իր հարաբերությունները կարգավորվեն որդու՝ Վիտուսի հետ»,- ասաց Ժաննան։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին