Երգչուհի Եվա Ռիվասն իր անձնական միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.
«Ինչ-որ մարդիկ համարձակվել են գրել, որ Անրի Ջոխաձեն վճարել է ինձ, որպեսզի ես նկարահանվեմ նրա տեսահոլովակում և անգամ չերգեմ: Ուրեմն այսպես ընկերներ, ինչո՞վ է իմ կյանքը տարբերվում մյուս երգիչների կյանքից: Արդեն ասել եմ և չեմ զլանա ևս մեկ անամ կրկնել: Ես ազատ եմ իմ քայլերի մեջ՝ ցանկանում եմ՝ երգում եմ, չեմ ցանկանում՝ չեմ երգում, ուզում եմ մի քանի ամսով մեկնել հանգստի՝ մեկնում եմ, վարում եմ համերգներ, պարում եմ և այլն: Անրին իմ վաղեմի և մտերիմ ընկերն ու գործընկերն է: Եվ եթե Հայաստանում ընդունված է յուրաքանչյուր քայլի համար վճարել, ապա մի մոռացեք, որ ես Ռուսաստանից եմ և ընդունակ եմ ընկերություն անել: Եթե իմ ընկերն ինձ խնդրել է նկարահանվել իր տեսահոլովակում, ապա ոչ ոք դա չի կարող արգելել ինձ: Այնպես որ, ձեզ պահեք ձեր լեզուները: Ես ձեզ չեմ պարգևի այն պահը, երբ գումար կվերցնեմ այս կամ այն երգչի տեսահոլովակում նկարահանվելու համար: Բարի օր եմ ձեզ մաղթում»: