life.panorama.am-ը գրում է․Արդեն մի քանի տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող դերասան-ամուսիններ Արթուր և Արմինե Սուքիասյանները պատրաստվում են նկարահանել նոր ֆիլմ, որը բակացած է լինելու 20 մասից: Բազմասերիանոց ֆիլմը լինելու է կատակերգական ժանրում: Սցենարի հեղինակները ամուսիններն են: Դերասանական կազմը դեռևս հաստատված չէ: Կներգրավվեն և՛ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, և՛, հնարավորության դեպքում, Հայաստանում ապրող դերասանները: «Շատ չեմ կարող մանրամասնել, միայն ասեմ, որ սիրված ու ճանաչված արտիստներ են: Ցանկություն ունեմ, որ գլխավոր կերպարներից մեկում նկարահանվի նաև Երևանում բնակվող դերասանուհի, ով իմ համակուրսեցին է եղել, շատ պրոֆեսիոնալ է ու ճանաչված: Սակայն դեռևս անուն տալ չեմ կարող, քանի որ վերջին շրջանում մեր հայրենակիցները շատ են մերժվում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից և չեն կարողանում գալ:
Բազմասերիանոց ֆիլմի նախնական, պայմանական վերնագիրն է «Ստրկացած աղախինները», սակայն դեռևս քննարկվում են տարբերակներ: Ինչպես ժպիտով խոստովանեց մեր զրուցակիցը՝ վերնագիր ընտրելն ավելի դժվար է, քան սցենար գրելը: Դերասանը վստահեցրեց, խոստացավ որ հեռուստադիտողներին ճաշակով և գեղեցիկ հումորային ֆիլմ է մատուցվելու:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում