Օրերս 56-ամյա երգչուհի Մադոննան երկրպագուներին շոկի է ենթարկել իր անկեղծ խոստովանությամբ: Մադոննան The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում պատմել է, որ 19 տարեկան հասակում բռնաբարության զոհ է դարձել: Նրա խոսքերով՝ իր վրա հարձակվել է մի տղամարդ, ով իրեն սպառնացել է ձեռքին եղած դանակով:
«Ինձ գումար էր անհրաժեշտ, որպեսզի զանգահարեի փողոցում տեղադրված հեռախոսից: Իսկ այդ տղամարդն առաջարկեց ինձ զանգահարել նրա բնակարանից և ես համաձայնվեցի»- պատմել է երգչուհին:
Ըստ նրա խոսքերի՝ երբ նրանք երկուսով ներս են մտել տղամարդու բնակարանի շքամուտք, վերջինս գրպանից հանել է դանակը և սպառնալով բռնաբարել նրան: Ինչպես խոստովանել է երգչուհին, նա չի դիմել ոստիկանություն, քանի որ տեղի ունեցածից ամոթի զգացում է ունեցել:
«Ինձ ասացին, որ եթե ես հայց ներկայացնեմ այդ մարդու դեմ, ապա ստիպված կլինեմ անցնել բուժզննում, իսկ հետո՝ ներկայանամ դատարան, որտեղ ինձ կսկեն բազմաթիվ հարցեր տալ դրա վերաբերյալ,- պատմել է Մադոննան: