▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարաք Օբաման զանգահարե՞լ է Քանյե Ուեսթի տուն. նախագահը հերքում է, իսկ Քանյեն՝ հաստատում

Օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հյուրընկալվել է հայտնի հաղորդավար Ջիմի Քելլինի թոք շոուին, որի ընթացքում պատասխանել է հաղորդավարի հնչեցրած այն հարցին, թե արդյո ՞ք համապատասխանում է իրականությանն այն լուրը, որ ինքը զանգահարել է հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի տուն:  

«Չեմ կարծում, թե ունեմ նրա տան համարը»,- ասել է նախագահը:

Նշենք, որ ամերիկյան պարբերականներից մեկի թղթակիցները Լոս Անջելեսի օդանավակայանում պարզաբանում են խնդրել Քանյեից, ով, ի տարբերություն Օբամայի, հաստատել է, որ վերջինս իրենց տուն է զանգել։

Տեղեկացնենք, որ տվյալ տեղեկությունը տարածում էր գտել  հենց ռեփերի կողմից:

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին