▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Արփին սպասում է իր առաջնեկին

BlogNews.am-ը գրում է, որ երգչուհի Արփին սպասում է իր առաջնեկին։ 2012 թվականին ամուսնացած Արփիի և թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանի առաջնեկը լույս աշխարհ կգա հուլիսին։ Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը. նրանց տանն աղջկա ճիչ կլսվի։
«Իմ երազանքն էր աղջիկ երեխա ունենալ,- ասել է երգչուհին, ով արդեն որոշել է, թե ինչպես է անվանակոչելու դստերը։ -Ընտրել ենք Արևիկ անունը, քանի որ իմ անվան հոմանիշն է. մի տան մեջ երկու արև կլինեն։ Նաև՝ ամուսնուս տատիկի անունն է, ում նա շատ է սիրել։ Ես էլ, չնայած չեմ տեսել նրան, այնքան լավ բաներ եմ լսել, որ շատ մեծ հարգանքով եմ լցված նրա հանդեպ»։

Երգչուհին նշել է, որ այժմ մոր և մանկան խնամքի մասին գիրք է կարդում։
«Մի ալբոմ եմ նվեր ստացել, որը դեռ դատարկ է, թերթում եմ ու պատկերացնում իր նկարներով։ Փորձում եմ պատկերացնել, թե ինչպիսին կլինի։ Շատ հետաքրքիր զգացողություն է։ Ես էլ, ամուսինս էլ շատ զգացմունքային ենք ու շատ ենք հուզվում»,- անկեղծացել է երգչուհին։

Արփիի փոխանցմամբ՝ այժմ հաճախ Կոմիտաս է լսում և զգում է բալիկի ակտիվությունը։
«Բեմում երգելիս էլ զգում եմ իր ակտիվությունը։ Կարծես թե, հասկանում եմ, որ երգն է ավելի շատ սիրում, որը՝ ոչ»,- ասել է երգչուհին ու հավելել, որ այս ընթացքում ձայնն ավելի է լավացել։

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին