Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ համացանցում լայն տարածում գտավ ինչպիսին էր «6-րդ զգայարանի» կախարդ Գաբրիելը տարիներ առաջ, երբ Գարիկն ու Գլումովը նրա վրա «կայֆավատ» էին լինում վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ «Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Գաբրիել Փանյանն ուժերն է փորձում «Շանթ» հեռուստաընկերության «X Factor» նախագծում։
BlogNews.am-ի հետ զրույցում Գաբրիելն ասաց, որ երաժշտությամբ զբաղվում է մոտ տասը տարի։ «Դա էքսպերիմենտ էր, որպեսզի տեսնենք, թե ինչ կստացվի Հայաստանում։ Ես ինքս ստեղծագործում, ինքս էլ կատարաում եմ և աշխատում եմ Ռուսաստանում՝ Մոսվայում և Սանկտ Պետերբուրգում»,- ասաց նա, սակայն չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ որտեղ է աշխատում։ Ըստ Գաբրիելի՝ դա իր համար ոչ թե կարիերա է, այլ հոբբի։ Նա նշեց, որ հաջորդ ամիս մենահամերգ է ունենալու Երևանում, թեև առայժմ հստակ չգիտի, թե որտեղ է այն լինելու։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում