Bravo.am-ը գրում է. Դիանա Մալենկոն, որն այժմ «Արմնյուզ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանի հաղորդավարների կազմում է, հայտնել է, թե երեկ չարաբաստիկ եթեր է ունեցել: «Երեկոյան Երեւան» թոք-շոուի ուղիղ եթերի ընթացքում նա, տեսնելով իրեն մոտեցող թութակին, վախեցել ու դուրս է վազել տաղավարից, քանի որ օրնիթոֆոբիա ունի` վախենում է թռչուններից:
Մեզ հետ զրույցում Դիանան հայտնել է, որ դեռ վաղ հասակից ֆոբիա ունի թռչուններից եւ թիթեռներից, սակայն մյուս կենդանիներից ու սողուններից չի վախենում. «Մեր տաղավարում պետք է հյուրընկալեինք էկզոտիկ կենդանիների, բայց չէի պատկերացնում, որ թութակ էլ կբերեն: Խուճապի մատնվեցի, որովհետեւ չէի կարողանում բարձրախոսը հանել ու արագ հեռանալ: Արտակը չէր պատկերացնում, որ այդքան վախենում եմ եւ հիստերիայի կհասնեմ: Երբ թութակին տարան, ջուր խմեցի, հանգստացա ու վերադարձա տաղավար: Դեռ մի քանի տարի առաջ իմ հարցազրույցներում նշել եմ իմ ֆոբիայի մասին: Շնորհակալ եմ իմ ղեկավարներին, որ ըմբռնումով վերաբերվեցին, նաեւ չեմ կարծում, որ ծրագրի վարկանիշը բարձրացնելու համար գործընկերներս նախապես որոշել էին ինձ վախեցնել»:
Հաղորդավարուհին նաեւ պատմել է, որ նման դեպք իր հետ պատահել է նախորդ ամռանը՝ Հունաստանում հանգստանալիս.«Մեկնել էի դերասաններ Լիդիայի, Գագոյի եւ ուրիշների հետ: Փողոցում բազմաթիվ աղավնիներ տեսնելով՝ այնպես ուժեղ էի սեղմել Լիդիայի ձեռքը, որ մատներիս հետքը մնացել էր: Խեղճերն ամբողջ օրն աղավնիներ էին քշում: Ես նախքան մեկնելս ինքնուրույն ուզում էի վախս հաղթահարել, բայց նույնիսկ լուսանկարներով չէի կարողանում նայել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում