Asekose.am-ի ընթերցողներից մեկը, մեզ է տրամադրել տեղեկություն, որ երգիչ Էրիկն իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել ու այն մակագրել Սոնա Շահգելդյանի` համացանցը ցնցած ռուսերեն նախադասությամբ: Հետևելով մի շարք մեկնաբանությունների` կարելի է եզրակացնել, որ Էրիկը, թեև թեմայի արդեն վաղուց սպառված լինելուն, ծաղրում է Սոնա Շահգելդյանին:
Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Էրիկի հետ, ով ասաց, որ այդ գրառումն ընդհանրապես կապ չունի Սոնայի հետ.
«Ես նրան բացարձակապես չեմ ծաղրում` դա ընդամենը հումոր էր: Մենք 6 տարի առաջ իմ ընկերների հետ ենք արել այդ հումորը: Ես հիմա դա կհեռացնեմ, որ ոչ ոքի չնեղացնեմ»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգիչը: