▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լայանան առաջին անգամ պատմում է իր փոքրիկի մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ծնվել է երգչուհի Լայանայի և Ռոլանդ Պողոսյանի առաջնեկը: Նրանք իրենց դստերն անվանել են Էլինա: Այս հարցում հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել. այն Ռոլանդի և Լայանայի մայրերի` Էլլայի եւ Գալինայի անունների յուրահատուկ խառնուրդն է:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ իմանալու համար, թե ինչպե՞ս է իրեն զգում փոքրիկը, ու՞մ է նման և ի՞նչ է փոխվել Լայանայի կյանքում նրա ծննդից հետո.

«Ամեն բան նոր է իմ կյանքում։ Երբ ես և Ռոլանդը նայում ենք փոքրիկին՝ անբացատրելի են լինում մեր զգացողություններն ու ապրումները։ Երջանիկ ենք, քանի որ մեր ընտանիքը համալրվեց առաջնեկով։ Թեև Էլինան դեռ շատ փոքր է, բայց արդեն կարող եմ ասել, որ նման է և ինձ, և Ռոլանդին»։

Asekose.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ երեխայի խնամքով զբաղվում են ինքը և Ռոլանդը, քանի որ յուրաքանչյուր վայրկյանը ցանկանում են վայելել փոքրիկի հետ.

«Ռոլանդին ուզում եմ «հինգ նշանակել». շատ հոգատար հայրիկ է՝ փոխում է Էլինայի շորիկներն ու նաև վերահսկում,թե օրվա մեջ քանի անգամ եմ կերակրում փոքրիկին»։

Այն հարցին, թե ե՞րբ նորաթուխ մայրիկը կրկին կզբաղվի իր երաժշտական գործունեությամբ, երգչուհին պատասխանեց.

«Տվյալ պահին վայելում եմ մայր լինելու բերկրանքը, այնպես, որ նույնիսկ մոռանում եմ նայել հայելու մեջ։ Այս պահին հստակ չեմ կարող ասել»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհին։

 

Հեղինակ` Անի Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին