«Comedy Club»-ի հերթական թողարկումներից մեկի ժամանակ ծրագրի հաղորդավարներից Պավել Վոլյան հանդիսատեսի հետ կիսվել է տարբեր լեզուների իր իմացությամբ: Վոլյան հանդիսատեսին խորհուրդ է տվել՝ բացի անգլերեն լեզվից, սովորել նաև իրենց հարևան երկրների լեզուները: Որպես օրինակ՝ հումորիստն առաջ է բերել բելառուսերենից, ղազախերենից և, դե իհարկե, հայերենից մի քանի բառեր, օրինակ՝ շնորհակալություն, ցտեսություն, ափսոս և այլն: Ինչպես երևում է տեսանյութից, ամենից դժվարը նրա համար հենց հայկական բառերն արտաբերելն է եղել:
Տեսանյութը դիտել՝ 3:45 րոպեից