▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Սիմոնյանը վերջակետ է դնում վրացի դիզայներից գաղափար գողանալու խոսակցությանը

Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցային օգտատերից մեկը երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի ստեղծած տառերով վերնաշապիկներն անվանել է վրացի դիզայներ Բեսարիոնից արված copy past: Ըստ քննադատող կողմի` նմանատիպ, սակայն վրացական տառերով վերնաշապիկներ Բեսարիոնը հեղինակել է շատ ավելի վաղ, քան Անահիտ Սիմոնյանը:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի հետ` բարձրացված խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով: Վերջինիս խոսքով, երբ ինքը ստեղծել  էր  հայկական տառերով իր առաջին զգեստը, մոտ մեկ շաբաթ անց պարզել է, որ նմանատիպ վերնաշապիկներ ունի վրացի դիզայներ Բեսարիոնը.

«Այդ ամենը տեսնելուց հետո ընդհանրապես դադարեցրեցի կոնկրետ այդ մոդելի արտադրանքը, որովհետև կար նմանություն: Թեև այն ստեղծելու ժամանակ չէի տեսել Բեսարիոնի հավաքածուն, հակառակ դեպքում` Բեսարիոնը շատ ավելի հայտնի դիզայներ է,  և ակնհայտ կլիներ, որ ես եմ նրանից copy past արել»:

Ըստ Անահիտ Սիմոնյանի` տվյալ մոդելի արտադրանքը դադարեցնելուց հետո ստեղծել  է նոր մոդել, որը որևէ մեկի ստեղծածին նման չի լինի.

«Հետաքրքրվեցի, համացանցում նայեցի, թե դիզայներները տառերով ինչ վերնաշապիկներ ունեն, որպեսզի նմանություն չլինի: Ի վերջո, ստեղծեցի հայկական տառերով, հայկական զարդանախշերով վերնաշապիկներ, որի վերաբերյալ որևէ մեկը չի կարող ասել, որ դրանք նման են ուրիշ դիզայների ստեղծածի: Սակայն կրկնում եմ, որ այդ ամենը չի վերաբերում առաջին սև զգեստին, որի դեպքում, համաձայն եմ, որ նմանություն կա, ինչի պատճառով էլ դադարեցրել եմ այն արտադրել»:

Ստորև ներկայացնում ենք Անահիտ Սիմոնյանի` Asekose.am-ին տրամադրած սև զգեստի լուսանկարը, որը ներկայումս այլևս չի արտադրվում:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին