▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի օրում ես ծախսում եմ այնքան գումար, որքան սերիալում նկարահանվողները վաստակում են մի ամսում. Ռիչարդ Մադլենյան

BlogNews.am-ը գրում է, որ երգահան Ռիչարդ Մադլենյանը ժամանակին ներկայացել է նաև որպես դերասան, խաղացել սերիալներում։ Այժմ նա զբաղվում է միայն երաժշտական գործունեությամբ։  Վերջինիս խոսքով` որպես երգահան իր գործունեությունն առաջնային է և եկամտաբեր։ «Իմ գործունեությունը շատ լավ է բոլոր աստղերի հետ և տա Աստված միշտ էդպես լինի, սերիալներից ինչքան հնարավոր է, հեռու մնամ»,- ասաց նա։

Խոսելով սերիալներում այլևս չնկարահանվելու պատճառների մասին՝ նա ասաց. «Մի օրում ես ծախսում եմ այնքան գումար, որքան սերիալում նկարահանվողները վաստակում են մի ամսում, դրա համար ես չեմ նկարահանվում։ Սերիալներում նկարահանվելը հիմա փողոցում վազող երեխեքի գործն է։ Իհարկե, խոսքը ոչ բոլորի մասին է. այնտեղ նաև շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց հիմնականում փողոցից բերած մարդիկ են, որոնց վարձատրում են 2 կոպեկ, նրանք էլ գալիս շուտ նկարվում են, դառնում հայտնի, հետո էդքան շուտ էլ «մեռնում» են»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին