▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ տղամարդը ստիպում է սիրված, գնահատված ու երջանիկ զգալ.Արևիկ Ուդումյան

Esem.am-ը գրում է, որ կանանց միամսյակի առթիվ  զրուցել է նաև հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի հետ:  Ըստ նրա` գարնան տոները գնահատված ու սիրված զգալու շատ լավ առիթ է կանանց համար:

Արևիկի խոսքով` Կանանց տոների կապակցությամբ տարբեր նվերներ է ստացել: «Շատ եմ սիրում ոչ միայն նվերներ ստանալ, այլև նվիրել: Այս տարվա ամենայուրօրինակ նվերն ինձ համար այն է, որ սկսեցինք ստեղծել մեր ֆիրմային թևնոցներն ու թեմատիկ կախազարդերը: Կարծում եմ՝ շատ կանանց ու աղջիկների տոնը ավելի ուրախ դարձավ մեր ֆիրմայի նվերը ստանալով»,- նշեց Արևիկը

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կնոջ համար լավագույն նվերը կարող է տարբեր լինել՝ ավելացրեց. «Եթե խոսքը նյութական նվերի մասին է, ապա երևի թե ծաղիկները միշտ տեղին են»: Հաղորդավարուհին կարծում է նաև, որ անկախ տոնից՝ լավագույն նվեր կլինի նաև շրջագայելը. «Այն միշտ լավ որոշում է. այս դեպքում կապ չունի նույնիսկ երկրի ընտրությունը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին