Տխրությամբ պետք է ասեմ, որ այսօր ես կդիտեմ իմ ամենաշատ սիրելի սերիալի վերջին սերիան: Սերիալ, որը մոտ 400 սերիա (օր) (սկզբում չեմ նայել) ինձ օրական 40 րոպե պահում էին հեռուստաէկրանի առջև:
Սցենարային լուծումներ, որոնք շատ ժամանակ համընկնում էին իմ հետ տեղի ունեցած դրվագների կամ իմ ծանոթներից մեկի հետ:
Այս մեծ ստատուսով ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին ով կարողացավ այսքան հետաքրքիր, քննադատվող, գովերգվող, գաղտնիքներով լի սերիալ նկարահանել ու, չնայած շատ քֆրտոցների, պետք է փաստեմ, որ էս սերիալը նայում էին շատ շատերն ու շատերին էր հետաքրիր՝ ինչքան էլ, որ դա չխոստովանեին:
Այսօր 21:00-ից սկսած, կարամ տեսնեմ նաև, թե ոնց են նկարահանել սերիալը, կխոսեն դերասանները, կլինեն կադրից դուրս կադրեր, կտեսնեմ թե իրականում էտ դերասանները ոնց են իրար հետ եղել, իրականում էնքան պրոֆեսիոնալ էին, որ իրար ընկեր լինելով կարողացել էին «ինձ ապացուցել» որ իրան թշնամիներ էին:
Կարճ ասած. «Այսօր իրիկունը ժամը 9-ից սկսած ես անհասանելի եմ ու ուշադիր նայելու եմ այն ինչին երկար եմ սպասել.... հուսամ վերջաբանը կլինի սպասված, հետաքրքիր ու տեսարժան»:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ