▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մեր նախագահն անգլերենին լավ տիրապետի, կկարողանա մեր խնդիրները զգացմունքային և ճիշտ մատուցել աշխարհին

Դերասան Հովհաննես Ազոյանը, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի ապագան, ասաց.

«Եթե ուզում ենք, որ Հայաստանը լավ ապագա ունենա՝ պետք է այսօրվանից սովորենք անգլերեն. սա իմ խորհուրդն է մարդկանց: Սովորեք լեզուն, որպեսզի հաղորդակցվեք աշխարհի հետ, իսկ մեր խնդիրը հենց դրանում է, որ մենք չենք կարողանում հաղորդակցվել աշխարհի հետ, մենք  մեր զգացմունքներն արտահայտում ենք միայն ռուսերենով:  Այդ ժամանակ մենք կսկսենք աշխարհի հետ բանակցել: Ես անգլերենն եմ նշում, որովհետև այն միջազգային լեզու է»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ԵՏՄ-ից հետո, կարծես,  պարտադիր է դառնում ռուսերենը, Հովհաննեսն ասաց, որ ինքը խոսում է ապագայի մասին, իսկ ըստ իրեն` ԵՏՄ-ն ապագա չի ունենա.

«Դա, կարծում եմ, ժամանակավոր է, քանի որ Ռուսաստանի վիճակը հիմա կասկածելի է. այնտեղ էլ տնտեսությունը խնդիր ունի, իսկ մեր տնտեսությունն անմիջապես կախված է  նրանցից: Մենք ժամանակավորապես պարտադրված ենք ինտեգրված լինել ԵՏՄ-ին, բայց սա էլ է անցնելու, իսկ դրանից հետո ի՞նչ է լինելու. մենք հայտնվելու ենք բաց տարածության մեջ, աշխարհին դեմ առ դեմ, այդտեղ էլ պետք է անգլերեն իմանանք, որ աշխարհին պատմենք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ»:

Կարդացեք նաև`

Հովհաննես Ազոյանը` իր և Հայկ Մարությանի պառակտման և չշփվելու մասին

Պետք է փոխվենք` դա կլինի իշխանափոխվենք, թե` ընդդիմադիրափոխվենք…

Ծառուկյանը շատ զարմացրեց ինձ, որ գտնվեց այդքան ադեկվատ... 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին