▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաֆայել Երանոսյանը` ընկերուհի ունենալու և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի արժանանալու մասին

esem.am-ը գրում է. Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը վերջին շրջանում տարբեր միջոցառումներին ներկայանում է մի անծանոթուհու ուղեկցությամբ: Երեկ կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունը բացառություն չէր. Ռաֆոն կրկին այդ գեղեցկուհու հետ էր: Մտերմիկ՝ ձեռք ձեռքի տված զույգը ողջ մրցանակաբաշխությանը միասին էր: Ըստ խոսակցությունների՝ նրանք ընկերություն են անում: Այդ խոսակցությունների իսկությունը պարզելու համար կայքը զրուցեց դերասանի հետ: «Բազմիցս նշել եմ, որ անձնականիս մասին չեմ ուզում խոսել»,- ասաց Կամերային թատրոնի դերասանը:

Սա Ռաֆոյի կյանքի միակ նորությունը չէ. նաև հայտնի է դարձել, որ դերասանը Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 26-ին, երևանյան ռեստորաններից մեկում կազմակերպված միջոցառմանը Մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Դերասանի խոսքով` ամեն տարի քաղաքապետը կազմակերպում է միջոցառում, իսկ Մշակույթի նախարարությունը՝ առանձին, հանձնում է մեդալներ, հուշամեդալներ ու պատվոգրեր:

«Սակայն այս տարի որոշել էին երկուսը մեկում անել. կազմակերպված կորպորատիվ միջոցառման ընթացքում նաև մրցանակներ շնորհվեցին, որի մասին ես ավելի ուշ իմացա, քանի որ այդ օրը ներկայացման էի ու բավականին ուշ միացա գործընկերներիս»,- հայտնեց դերասանը: Ըստ նրա՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալին արժանանալն իր համար անակնկալ էր: «Ներկայացումից հետո եկա միջոցառման, և Արշալույս Հարությունյանը տեղեկացրեց, որ ես ևս հուշամեդալ եմ ստացել` բեմարվեստին անձնվիրաբար ծառայելու համար»,- տեղեկացրեց Ռաֆոն:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին