esem.am-ը գրում է. Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետի կողմից հուշամեդալով պարգևատրվել է նաև դերասան Մխիթար Ավետիսյանը: Համազգային թատրոնի դերասանն արժանացել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալի:
Զրույցում Մխիթարը նշեց, որ շատ ուրախ է արժանի մարդկանց հետ այդ պարգևին արժանանալու համար: «Ինձ համար մեծ անակնկալ էր, չէի սպասում: Երբ հայտնեցին անունս, անակնկալի եկա»,- անկեղծ ասաց դերասանը: Նրա խոսքով` վաղուց նման պարգևներ չէր ստացել ու արդեն սովորական էր դարձել այդ ամենը: «Արդեն համակերպվել էի, որ պետք է պարզապես իմ աշխատանքն անեմ, այն, ինչ այս կյանքում ինձ բաժին է հասել»,- նկատեց դերասանը: Վերջինս նաև խոստովանեց, որ եթե 4-5 տարի առաջ նման հուշամեդալի արժանանար, գուցե ոգևորությունն ավելի մեծ լիներ, իսկ այժմ ինքը շարունակում է իր գործն անել:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում