▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ տառապում աստղային հիվանդությամբ. Արփի Գաբրիելյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանին առավել հայտնի դարձրեց «Full house» սիթքումը, որում նա մարմնավորում է գլխավոր դերակատարներից մեկին: Ներկա ժամանակահատվածում համարվելով երիտասարդ և պահանջված դերասանուհիներից մեկը՝ նա չի հեռանում ամսագրերի շապիկներից և ազդեցիկ միջոցառումների բեմերից:

-«Ի տարբերություն ԱՄՆ-ի հանդիսատեսի, Հայաստանի հանդիսատեսը քննադատ է,բայց լավն է». սա հարցազրույցներից մեկում Ձեր արված արտահայտությունն է, ի՞նչ է նշանակում, որ ամերիկահայ հանդիսատեսի հետ դուք Ձեզ ավելի լա՞վ եք զգում, գուցե հնարավոր է, որ մի օր վերջնականապես տեղափոխվեք ԱՄՆ:

-Այս արտահայտությամբ ես նկատի չեմ ունեցել, որ ամերիկահայ հանդիսատեսը ավելի լավն է, պարզապես, երկար ժամանակ Հայաստանից հեռու ապրելով սփյուռքահայ հանդիսատեսը, հայրենիքի կարոտից ելնելով, քննադատ աչքերով չի նայում արտիստներին: Ինձ համար հայ հանդիսատեսը և հեռուստադիտողը ամենալավն են անկախ նրանց աշխարհագրությունից: Ի վերջո, նրանց շնորհիվ է, որ մենք կանք որպես հանրային մարդ: Իսկ ինչ վերաբերվում է իմ՝ ԱՄՆ-ում ապրելուն, պետք է նշեմ, որ ես երբեք կյանքս չեմ պլանավորում և այս հարցում ևս չեմ կարող ասել, թե ապագայում ինչպես կդասավորվի՝ կտեղափոխվե՞մ այնտեղ մշտական բնակության, թե ոչ:

-Արփի երգչուհի՞, թե՞ դերասանուհի, որն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Բազմիցս եմ նշել, որ ես չեմ կարող ինձ համար տարանջատել երգն ու դերասանությունը, քանի որ, եթե ես իմ կյանքի որոշակի ժամանակները հատկացրել եմ այդ ոլորտներին, ուրեմն դրանք ինձ համար շատ հարազատ են ու ամենակարևորը իմն են: Այո, չնայած ժամանակին ունեցածս հիասթափությունը, որը կարծում եմ տարիքային բնույթ էր կրում, պատրաստվում եմ հանդիսատեսիս կրկին ներկայանալ երգով, իսկ եթե ես հանկարծ զգամ, որ համատեղելու արդյունքում որևէ կողմը զիջում է, ապա ես դա չեմ անի: Փառք Աստծո, ես ադեկվատ մարդ եմ ու չեմ տառապում աստղային հիվանդությամբ, հետևաբար կարողանում եմ հասկանալ և ընդունել թերություններս:

-Արփի ԱՄՆ-ում անցյալ տարի սեպտեմբերին, խաղացիք «Սկոտչ և վիսկի»ներկայացման մեջ:Հետաքրքիր է այս փորձից հետո չկա՞ ցանկություն ավելի շատ հայտնվել հենց թատրոնի բեմում:

-Այո՛, Կամերային թատրոնի դերասանների հետ խաղացի «Սկոտչ և վիսկի» ներկայացման մեջ, ավելին ասեմ, այս ներկայացումը նաև էկրանավորվել է, որտեղ դարձյալ կերպարանավորեցի Սարայի կերպարը: Իսկ ինչ վերաբերվում է թատրոնին, պետք շեշտեմ, որ կրկին մեծ սիրով հանդես կգայի, քանի որ դերասանի համար թատրոնը մեկ այլ հարթակ է, որտեղ ավելի կենդանի են զգացողությունները:

-Վերջին շրջանում շատ է քննարկվում այն, որ Ձեր աստեղային ժամն է:Հետաքրքիր է չկա՞  մտավախություն,  որ շատ այլ արտիստների նման հնարավոր է ժամանակ գա,  որ կորցնեք ամենը, ինչ ունեք ու ստվերում անցնեք, գուցե սրտի խորքում ունե՞ք բանաձև,  որի միջոցով մտածում եք պահպանել այս ամենը:

-Յուրաքանչյուր արտիստի կյանքում լինում են և՛ աստեղային ժամեր, և՛ անկումներ: Սա, կարծում եմ, նորմալ է, ավելին, այդ անկումային դադարները երբեմն պետք են, որ վերալիցքավորվես ու նոր ուժերով սկսես աշխատել, հենց սրանից ելնելով էլ այս առումով մտավախություն չունեմ:

- Վերջին տարիներին բավականին հաճախ եք մեկնում ԱՄՆ, գուցե բացի գործնական այցերից, կան այլ պատճառներ, որոնց մասին դեռ չեք ուզում իմանա հանդիսատեսը:

- Իմ այցերը ԱՄՆ ունեն բացառապես գործնական նպատակներ, որոնք նաև ինձ հնարավորություն են տալիս տեսնելու ընկերներիս, ինչի համար ուրախ եմ :

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին