▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղքատ պայմաններում եմ մեծացել. «Ֆուլ հաուսի» Եվայի խոստովանությունը

BlogNews.am-ը  գրում է, որ հե զրուցել է «Ֆուլ հաուսի» նոր հերոսուհի Եվային մարմնավորող Լիլիթ Հարոյանը

Սկսնակ դերասանուհին պատմեց, որ եթերում հայտնվելը հանկարծակի է ստացվել։ «Հաղորդավար Լյով Բադալյանն իմ մանկության ընկերն է և որպես մոդել՝ ինձ հյուր էր կանչել։ Դրանից հետո 2 հեռուստաընկերությունից առաջարկ ստացա, սակայն մերժեցի, քանի որ պետք է մեկնեի ԱՄՆ։ Երբ վերադարձա, առավոտյան ծրագրի հաղորդավարուհին բալիկի էր սպասում, և Լյովն ինձ կանչեց փորձնական նկարահանման։ «Պիլոտը» դուր եկավ տնօրենին, ու ասաց, որ հաջորդ օրվանից պետք է մտնեմ եթեր։ Ստացվեց, որ ես առանց փորձի միանգամից մտա ուղիղ եթեր»,- պատմեց Լիլիթը ու հավելեց, որ ավելի ուշ բոլորովին մենակ է մնացել եթերում և ամբողջ «ծանրությունն» իր ուսերին է տարել։

4 ամիս «Բարի լույսը» վարելուց հետո Լիլիթը կրկին մեկնել է ԱՄՆ։ Նա նշեց, որ առաջարկ էր ստացել նկարահանվելու «Ֆուլ հաուս» նախագծի առաջին եթերաշրջանում, սակայն մերժել է զբաղվածության և հերթական անգամ ԱՄՆ մեկնելու պատճառով։ Նրա խոսքով՝ երկրորդ եթերաշրջանի առաջարկն ընդունել է՝ հաշվի առնելով նաև դրական արձագանքները, որ ունեցել է նախագիծը։

Անդրադառնալով որպես դերասանուհի ներկայանալուն՝ նա ասաց, որ դա ավելի հեշտ է, քան ուղիղ եթերում լինելը, միաժամանակ նշեց, որ որպես դերասանուհի ներկայանալն էլ ունի իր բարդ կողմերը։ «Պետք է նույնանաս կերպարիդ հետ։ Կարծում եմ՝ ամենակարևորը բնական լինելն է։ Եվայի կերպարը շատ սիրեցի։ Ինձ հետ նմանություններ չունի, մեզ մոտ միայն խորամանկությունն է ընդհանուր։ Այս կերպարի հետաքրքրությունն այն էր, որ կարծես երկու դեր եմ խաղում, ինչը մեծ պատասխանատվություն էր ինձ համար ու հետաքրքիր փորձություն»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ համեստ, խելոք աղջկա կերպար խաղալն իր համար ավելի հեշտ է, քանի որ ավելի քիչ էմոցիաներ է պահանջում։

Ինչ վերաբերում է կեղծամին, որը նա դնում է, Լիլիթը պատմեց, որ ի սկզբանե ստեղծագործական թիմը ցանկացել է, որպեսզի նա ներկայանա բաց գույնի մազերով, սակայն  ինքը  հրաժարվել է ներկել մազերն ու ընտրել են այդ կեղծամը։ «Մինչ օրս բոլորն ասում են՝ խնդրում եմ՝ հանիր այդ կեղծամը, նույնիսկ նկարահանման հրապարակում են ասում, որ բնական մազերով ավելի գեղեցիկ եմ»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն էլ կցանկանար ներկայանալ առանց կեղծամի, քանի որ սիրում է իր բնական տեսքը, մազերի բնական գույնը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին