▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում մարդիկ չեն ժպտում, «նամռոտ» են. Գրիշա Աղախանյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը հաղորդավար, դերասան Գրիշա Աղախանյանն է:
-Գրիշա, մենք ծանոթ ենք Ձեր այսօրվա հեռուստատեսային գործունեությանը: Իսկ կա՞ն գործեր, որոնց մասին դեռ տեղյակ չենք:
-«Stend Up»  ներկայացում եմ պատրաստում, սակայն, դեռևս չգիտեմ, թե երբ պատրաստ կլինի: Ներկայացման մեջ հանդես կգամ նաև դուետով, բայց թե ո՞ւմ հետ՝ թող գաղտնիք մնա: Նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված նորություն ունեմ, բայց փակագծերը դեռևս չեմ բացի: Մինչև ապրիլի 24-ը ամեն ինչ պարզ կլինի:
-Մի անգամ նշեցիք, որ այնքան էլ գոհ չեք հայ երիտասարդների, հատկապես աղջիկների պահվածքից, խոսելաոճից: Համեմատություններ շատ էիք անցկացնում Ձեր սերնդի ներկայացուցիչների հետ, և ոչ հօգուտ այս սերնդի: Փոփոխություն նկատե՞լ եք այս մի քանի տարվա մեջ:
-Հիմա շատ լավ երեխաների, երիտասարդների եմ հանդիպում: Նույնիսկ վերջերս, մի առիթով, երբ շատ ոգևորված էի, ասացի. «Այ հիմա կարելի է հանգիստ շունչ քաշել, ապագա ունենք»:
-Կաշկանդված չե՞ն մեր երիտասարդները:
-Ոչ, հակառակը. մեր սերունդն ավելի կաշկանդված ու կոմպլեքսավորված էր, քանի որ մեծացել էր Սովետական Միության ժամանակներում: Այժմ երիտասարդությունն ավելի ազատ է: Պարզապես ազատությունը պետք է ճիշտ օգտագործել. շատ քիչ մաս են կազմում այն երիտասարդները, որոնք իրենց ազատությունը սանձարձակության մեջ են գտնում:
-Այսօր ապրիլի 1-ն է: Թեև ի պաշտոնե այն ծիծաղի օր է հռչակված, սակայն շատերն այն ընկալում են որպես խաբելու օր:
-Ես խաբել չեմ սիրում՝ նույնիսկ ապրիլի 1-ին: Անգամ, երբ զանգում, ինչ-որ բան խաբում են հումորով, ինձ դուր չի գալիս: Սա շատ գեղեցիկ, ուրախ, ծիծաղի օր է, հումորի օր:-Փաստորեն, այսօր որևէ մեկին  «խաբել»  չեք պատրաստվում:
-Ոչ: Իմ երևակայությունը, ֆանտազիան հազար ու մի բան է թույլ տալիս, բայց ես այդ տեսակի հումորը, երբ  «գլխիդ սարքում են»  ու ուրախանում, չեմ սիրում: Այդ  «օյինների»  մեջ ես վատ բան եմ տեսնում: Հումորի այդ տեսակն ինձ երբեք դուր չի եկել:
-Իսկ էկրաններից  «օյինբազ»  մարդու տպավորություն եք թողնում:
-Վայ, չէ: Ես միշտ փորձել եմ հանդես գալ հումորով, բարի կերպարում: Ինձ երբեք չեք տեսնի, որ շատ չար ու չափազանց սարկազմով հումոր անեմ: Դա ինձ մոտ բացառված է:
-Դուք խաբել չեք սիրում, իսկ Ձեզ շա՞տ են խաբել:
-ՉԷ: Փորձեմ հիշել, գուցե կյանքում նման մի քանի դեպք եղե՞լ է, բայց չէ, նման բան չեմ մտաբերում, նշանակում է՝ չի եղել:
-Գրիշա,  մի քանի մասնագիտություն ունեք՝ ատամնաբույժ, հաղորդավար, շոու-մեն, դերասան, պրոդյուսեր, երգիչ:  Ի վերջո, ո՞րն է Ձերը, ավելի շատ որտեղ եք զգում ինչպես «ձուկը ջրում»:
-Իրականում, մասնագիտությունս մեկն է՝ ատամնաբուժ: Իսկ մնացածը մի ամբողջ կոմպլեքս է: Այս բոլորը պետք է միաձուլված լինեն բեմի մարդու մեջ: Որպես շոու-մեն, ինձ երբեմն անհրաժեշտ է լինում պարային շարժում անել, որպես դերասան՝ երգել: Այնպես որ, բոլոր բաղադրիչներից պետք է օգտվեմ այս կամ այն գործի մեջ: Բայց ասեմ, որ ինձ համար ամենահարազատը դերասանի մասնագիտությունն է, բեմը:
-Բացի  «Մետրո»  թատրոնից, որի համահիմնադիրներից եք եղել, այլ թատրոնում խաղացե՞լ եք:
-Խաղացանկային թատրոնում՝ ոչ, «Մետրո»-ն միակն է եղել: Բայց կոմերցիոն ներկայացումներում մասնակցել եմ, տարբեր բեմադրություններում եմ խաղացել:
-Կարծեք, թե կարոտով եք խոսում: Կարո՞ղ է մի օր հաստատվեք թատրոնում:
-Իսկապես, միշտ եղել է այդ ցանկությունը, բայց, հասկանալով, տեսնելով թատրոնների վիճակը, կարծում եմ՝ թատրոն չեմ վերադառնա: Ինձ այդ վիճակը դուր չի գալիս և չի գոհացնում:

 

 

 

Life.panorama.am-ը գրում է, որ խոսել է հաղորդավար, դերասան Գրիշա Աղախանյանի հետ:

 

 

-Գրիշա, մենք ծանոթ ենք Ձեր այսօրվա հեռուստատեսային գործունեությանը: Իսկ կա՞ն գործեր, որոնց մասին դեռ տեղյակ չենք:

-«Stend Up»  ներկայացում եմ պատրաստում, սակայն, դեռևս չգիտեմ, թե երբ պատրաստ կլինի: Ներկայացման մեջ հանդես կգամ նաև դուետով, բայց թե ո՞ւմ հետ՝ թող գաղտնիք մնա: Նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված նորություն ունեմ, բայց փակագծերը դեռևս չեմ բացի: Մինչև ապրիլի 24-ը ամեն ինչ պարզ կլինի:

-Մի անգամ նշեցիք, որ այնքան էլ գոհ չեք հայ երիտասարդների, հատկապես աղջիկների պահվածքից, խոսելաոճից: Համեմատություններ շատ էիք անցկացնում Ձեր սերնդի ներկայացուցիչների հետ, և ոչ հօգուտ այս սերնդի: Փոփոխություն նկատե՞լ եք այս մի քանի տարվա մեջ:

-Հիմա շատ լավ երեխաների, երիտասարդների եմ հանդիպում: Նույնիսկ վերջերս, մի առիթով, երբ շատ ոգևորված էի, ասացի. «Այ հիմա կարելի է հանգիստ շունչ քաշել, ապագա ունենք»:

-Կաշկանդված չե՞ն մեր երիտասարդները:

-Ոչ, հակառակը. մեր սերունդն ավելի կաշկանդված ու կոմպլեքսավորված էր, քանի որ մեծացել էր Սովետական Միության ժամանակներում: Այժմ երիտասարդությունն ավելի ազատ է: Պարզապես ազատությունը պետք է ճիշտ օգտագործել. շատ քիչ մաս են կազմում այն երիտասարդները, որոնք իրենց ազատությունը սանձարձակության մեջ են գտնում:

-Այսօր ապրիլի 1-ն է: Թեև ի պաշտոնե այն ծիծաղի օր է հռչակված, սակայն շատերն այն ընկալում են որպես խաբելու օր:

-Ես խաբել չեմ սիրում՝ նույնիսկ ապրիլի 1-ին: Անգամ, երբ զանգում, ինչ-որ բան խաբում են հումորով, ինձ դուր չի գալիս: Սա շատ գեղեցիկ, ուրախ, ծիծաղի օր է, հումորի օր:

-Փաստորեն, այսօր որևէ մեկին  «խաբել»  չեք պատրաստվում:

-Ոչ: Իմ երևակայությունը, ֆանտազիան հազար ու մի բան է թույլ տալիս, բայց ես այդ տեսակի հումորը, երբ  «գլխիդ սարքում են»  ու ուրախանում, չեմ սիրում: Այդ  «օյինների»  մեջ ես վատ բան եմ տեսնում: Հումորի այդ տեսակն ինձ երբեք դուր չի եկել:

-Իսկ էկրաններից  «օյինբազ»  մարդու տպավորություն եք թողնում:

-Վայ, չէ: Ես միշտ փորձել եմ հանդես գալ հումորով, բարի կերպարում: Ինձ երբեք չեք տեսնի, որ շատ չար ու չափազանց սարկազմով հումոր անեմ: Դա ինձ մոտ բացառված է:

-Դուք խաբել չեք սիրում, իսկ Ձեզ շա՞տ են խաբել:

-ՉԷ: Փորձեմ հիշել, գուցե կյանքում նման մի քանի դեպք եղե՞լ է, բայց չէ, նման բան չեմ մտաբերում, նշանակում է՝ չի եղել:

-Գրիշա,  մի քանի մասնագիտություն ունեք՝ ատամնաբույժ, հաղորդավար, շոու-մեն, դերասան, պրոդյուսեր, երգիչ:  Ի վերջո, ո՞րն է Ձերը, ավելի շատ որտեղ եք զգում ինչպես «ձուկը ջրում»:

-Իրականում, մասնագիտությունս մեկն է՝ ատամնաբուժ: Իսկ մնացածը մի ամբողջ կոմպլեքս է: Այս բոլորը պետք է միաձուլված լինեն բեմի մարդու մեջ: Որպես շոու-մեն, ինձ երբեմն անհրաժեշտ է լինում պարային շարժում անել, որպես դերասան՝ երգել: Այնպես որ, բոլոր բաղադրիչներից պետք է օգտվեմ այս կամ այն գործի մեջ: Բայց ասեմ, որ ինձ համար ամենահարազատը դերասանի մասնագիտությունն է, բեմը:

-Բացի  «Մետրո»  թատրոնից, որի համահիմնադիրներից եք եղել, այլ թատրոնում խաղացե՞լ եք:

-Խաղացանկային թատրոնում՝ ոչ, «Մետրո»-ն միակն է եղել: Բայց կոմերցիոն ներկայացումներում մասնակցել եմ, տարբեր բեմադրություններում եմ խաղացել:

-Կարծեք, թե կարոտով եք խոսում: Կարո՞ղ է մի օր հաստատվեք թատրոնում:

-Իսկապես, միշտ եղել է այդ ցանկությունը, բայց, հասկանալով, տեսնելով թատրոնների վիճակը, կարծում եմ՝ թատրոն չեմ վերադառնա: Ինձ այդ վիճակը դուր չի գալիս և չի գոհացնում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին