▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նյարդայնանում եմ, երբ հասնում են ընտանիքիս. Դավիթ Թադևոսյանն՝ իր և Լիկա Սալմանյանի հարաբերությունների մասին

Ընդամենը մի քանի օր է, ավարտվել է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Հարազատ թշնամի»  հեռուստասերիալը: Որքան էլ սերիալը քննադատության արժանացավ, միևնույն է, ռեյտինգային թվերը փաստում են, որ այն էկրաններին գամված է պահել քննադատողների մեծ մասին: Life.panorama.am-ն այսօր զրուցել է սերիալի գլխավոր դերակատար, դերասան Դավիթ Թադևոսյանի հետ:  
-Օրեր առաջ ավարտվեց Ձեր մասնակցությամբ հեռուստասերիալը: Այժմ ակտիվ հանգստի մե՞ջ եք:
-Եվ հանգստանում եմ, և զուգահեռ պատրաստվում նոր նախագծին: Փակագծերը շատ բացել չեմ կարող, միայն կասեմ, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ:
-Բավական եկար ժամանակ էկրաններին էիք, ծանրաբեռնված գրաֆիկով, իսկ հիմա հանգստանալու փոխարեն նոր գո՞րծ եք սկսում: Դժվար չէ՞ անցումը նոր նկարահանումների:
-Դժվար է, բայց դա մեր աշխատանքն է, պետք է սովոր ու պատրաստ լինենք այդ ամենին: Այնպես չի, որ պետք է նախագծի ավարտից հետո մի 5 տարի վերականգնվես, որ կարողանաս նոր բան սկսես: Այդպես կարող է ամբողջ կյանքումդ երկու գործ անես: Ես այժմ և՛ հանգստանում ու վերականգնվում եմ, և՛ նախապատրաստվում նկարահանումներին:
-Փաստորեն, այս երկու տարվա հոգնածությունն այնքան էլ չեք զգում:
-Երբ գործնական ռեժիմս մի քիչ թուլանում է՝ զգում եմ, բայց երբ նույն տեմպի մեջ եմ շարունակում, երբեք չեմ զգում:

 Life.panorama.am-ն այսօր զրուցել է  «Հարազատ թշնամի» սերիալի գլխավոր դերակատար, դերասան Դավիթ Թադևոսյանի հետ:  


-Օրեր առաջ ավարտվեց Ձեր մասնակցությամբ հեռուստասերիալը: Այժմ ակտիվ հանգստի մե՞ջ եք:

-Եվ հանգստանում եմ, և զուգահեռ պատրաստվում նոր նախագծին: Փակագծերը շատ բացել չեմ կարող, միայն կասեմ, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ:

-Բավական եկար ժամանակ էկրաններին էիք, ծանրաբեռնված գրաֆիկով, իսկ հիմա հանգստանալու փոխարեն նոր գո՞րծ եք սկսում: Դժվար չէ՞ անցումը նոր նկարահանումների:

-Դժվար է, բայց դա մեր աշխատանքն է, պետք է սովոր ու պատրաստ լինենք այդ ամենին: Այնպես չի, որ պետք է նախագծի ավարտից հետո մի 5 տարի վերականգնվես, որ կարողանաս նոր բան սկսես: Այդպես կարող է ամբողջ կյանքումդ երկու գործ անես: Ես այժմ և՛ հանգստանում ու վերականգնվում եմ, և՛ նախապատրաստվում նկարահանումներին:

-Փաստորեն, այս երկու տարվա հոգնածությունն այնքան էլ չեք զգում:

-Երբ գործնական ռեժիմս մի քիչ թուլանում է՝ զգում եմ, բայց երբ նույն տեմպի մեջ եմ շարունակում, երբեք չեմ զգում:

-Ընտանիքն է՞լ է սովորել Ձեր տեմպին:

-Սովորել են, բայց ամեն դեպքում ո՛չ ես, ո՛չ կինս, առավել ևս՝ տղաս, չենք կարողանում համակերպվել այս գրաֆիկին: Բայց, ինչ արած:

-Դավիթբացի ճանաչումիցի՞նչ տվեց Ձեզ սերիալը և ի՞նչ «գողացավ» Ձեզանից:

-Նախ, ինձ տվեց իմ աշխատանքը: Չէ՞ որ սա իմ աշխատանքի բնույթն է, այն մասնագիտությունը, որն ինքս եմ ընտրել: Բնականաբար, ակնկալել եմ, որ նմանատիպ զբաղվածություն, գրաֆիկ ու աշխատանք պետք է ունենամ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինձանից ինչ գողացավ, ապա կասեմ՝ այն ժամանակը, որը կարող էի անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ:

-Իսկ ավելի եկամտաբեր է տարիներով խաղալ նույն սերիալո՞ւմ, թե այդ ընթացքում նկարահանվել մի քանի գեղարվեստական ֆիլմերում:

-Արդեն գրպանիս ենք հասնում հա՞, դա լավ չի: Քանի որ սերիալը երկարատև աշխատանք է, բնականաբար, ֆինանսական ստաբիլություն է ապահովում: Իսկ գեղարվեստական ֆիլմերն ու մնացած պրոյեկտները վճարվում են միայն մեկ անգամ: Այնպես որ, անհամեմատելի է գումարային տարբերությունը:

-Այս ընթացքում եղե՞լ են առաջարկներ, որոնցից ստիպված եք եղել հրաժարվել:

-Իհարկե, բայց չեմ ափսոսել:

-Բավական արտահայտված կերպարներում եք հանդես գալիս: Նրանք խոսուն են, արտահայտիչ և էմոցիոնալ: Դա Ձեր տեսակի՞ց է գալիս, թե փորձում եք լուծել այն խնդիրները, որոնք տալիս է ռեժիսորը:

-Ինձ թվում է, ես կարողանում եմ լուծել ռեժիսորի տված խնդիրները: Ինքս ինձ չեմ խաղում երբեք:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին