Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է: Արվեստագետի ընտանիքում մեծացած և արվեստագետի ընտանիք ստեղծած դերասանուհին վստահեցնում է, որ երկու դերասանների առկայությունը մեկ ընտանիքում իրենց երբեք դժվարությունների չեն հանգեցրել, նրանց համար գլխավորը ընտանիքում մեծ սիրո առկայությունն է, այլ ոչ թե մասնագիտությունը. «Ես առանց սիրո մի օր անգամ ապրել չեմ կարող: Ամուսինս՝ Նարեկը, ինձ հասկանում է կես խոսքից, ես հպարտ եմ իրենով, նա իմ հերոսն է»,-նշեց դերասանուհին:
Զրույցում դերասանուհին պատմեց, որ ամուսնու՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանի հետ միասին շատ դժվարություններ են հաղթահարել, միասին շատ ընկերներ են կորցրել և սկսել են ավելի քիչ հավատալ մարդկանց, բայց, դերասանուհու խոսքերով, միմյանց ձեռքն ամուր են բռնել. «Մենք ամեն դժվարություն արժանապատվորեն ենք տարել, ես որպես կին նրա կողքին երբեք չեմ ընկճվել, սիրում եմ նրան ու սիրելու եմ ամբողջ կյանքում»,- նշեց Ծովինարը:
Խոսելով իր երկու որդիների մասին՝ դերասանուհին պատմեց, որ հպարտ է իր տղաներով. «Իմ ընտանիքում երկու հայ զինվոր է մեծանում» -նշեց նա՝ հավելելով, որ երեխաների խնամքի հարցում օգնում են տատիկները, իսկ հատկապես կրտսեր որդու դաստիարակության հարցում ինքն ու ամուսինը շատ են հաշվի նստում ավագ որդու՝ Անրիի կարծիքի հետ:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում