▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի կողմ թողեք ձեր փոքր ճաշակը». Գոհար Գասպարյանը՝ «Եվրատեսիլ 2015»-ի հայաստանյան երգը քննադատողներին

life.panorama.am-ը գրում է. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը անդրադառնալով «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի «Face The Shadow» երգի շուրջ հնչող քննադատություններին՝ ասաց. «Մեր ազգը այս մրցույթին շատ մեծ տեղ է տալիս ու, ցավոք, դեռ 2006-ից սկսած ամեն տարի այս մրցույթին ընդառաջ մարդիկ բաժանվում են երկու բանակի, մի մասը ողջունում է, մյուս մասն էլ սկսում իր քննադատությունների տարափը: Պետք է մի բան հաշվի առնել՝ մի երգը չի կարող դուր գալ բացարձակապես բոլորին, ամեն մեկն իր երաժշտական ճաշակն ունի ու նաև իր կարծիքը, և վերջապես՝ ո՞վ ասաց, որ մնացած բոլոր երկրիների երգերը պետք է հավանեն. հենց սա է մրցակցությունը:

Նույն սկզբունքով մենք ունենք թիմ, որոշել ենք աշխատել այս թիմով և այս առումով էլ, բնականաբար, բոլորին մեր թիմը չի կարող դուր գալ, սակայն ես կցանկանայի, որ այս տարի հերթական քննադատություններից առաջ հիշել, որ մեզ համար այս տարին մեծ նշանակություն ու կարևորություն ունի, և որպես հայ մենք պետք է թույլ չտանք, որ բացասական էներգետիկան իր սահմանը անցնի, մենք պետք է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ոգևորենք ու ամուր կանգնենք մեր մասնակիցների մեջքին:

Եթե հայ ես, պետք է ոգևորես մեր արտիստներին, թողեք մի կողմ ձեր փոքր ճաշակը: Ես էլ կարող եմ իմ երաժշտական ճաշակն ունենալ, բայց դա չի նշանակում, որ ես այն պետք է պարտադրեմ բոլորին, դա իմ փոքր ճաշակն է ընդհանուրի մեջ: Պետք չէ անձնականը խառնել գլխավոր նպատակին, թողեք ձեր էգոն, մեր մասնակիցները Հայաստանից պետք է ուժ ստանան, չէ, որ նրանք այնքան շատ են հուզվում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին