«Սիրելի կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում ենք ձեզ կանանց տոների կապակցությամբ: Ձեզ սեր, գեղեցկություն և երջանկություն ենք մաղթում: Թող մեր փոքրիկ երաժշտական անակնկալ-նվերը էլ ավելի ջերմացնի ձեր հոգիները և մեր ակնածանքի վկայությունը դառնա: Անսահման սիրով և խորին հարգանքով,
Միշտ ձեր` Արմեն, Հայկո և Արման»,-գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով խոստացված երգը:
Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:
Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:
Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:
Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:
Ինձ խոստացիր արևածագ,
Ինձ խոստացիր գարնան վտակ,
Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ:
Կանցնեն օրեր ու տարիներ` քեզ կսպասեմ:
Կանցնեն ամպեր ու քամիներ` քեզ կպահեմ:
Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:
Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:
Կանցնեն մարդիկ խայտաբղետ,
Կանցնեն ու կկորչեն անհետ,
Կանցնեն բոլորը` դու մնա ինձ հետ:
Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ ...