life.panorama.am-ը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նառան այսօր դարձավ 48 տարեկան: Երգչուհին պատմեց, որ տոնական օրը սկսել է ուղիղ կեսգիշերին. «Կեսգիշերին՝ ուղիղ ժամը 12-ին, երեխաներս եւ ինձ շատ մոտ հարազատներս գեղեցիկ տոնական տորթով, հրավառություններով ու դեռ Սուրբ Զատիկից մնացած նապաստակի ականջներով շնորահավորեցին ծննդյանս օրը: Մթնոլորտը շատ ուրախ էր, բոլորս այդ նապաստակների ականջները հագած նկարվեցինք ու մինչեւ լուսաբաց շատ ջերմ երեկո անցկացրեցինք»,- պատմեց Նառան: Երգչուհին հավելեց նաեւ, որ տոնական երեկոն այսօր եւս կշարունակեն, բայց միայն հարազատ մարդկանց հետ. «Ընտանեկան մթնոլորտում այսօր կանցկացնեմ ծննդյանս օրը, տարիքի հետ մի բան եմ նկատել՝ որքան մեծանում եմ, այնքան ծննդյանս տոները սիրում եմ նշել ընտանեկան ու հարազատական ջերմ մթնոլորտում, խիստ մտերիմ ընկերուհիներիս հետ, որպեսզի պահպանվի մտերմիկ ջերմությունը»,- նշեց Նառան:
Զրույցում երգչուհին չցանկացավ բացահայտել, թե ինչ նվերներ է ստացել, քանի որ այս առումով, իր խոսքերով, ունի հստակ դիրքորոշում. «Գուցե ծեծված հնչի, բայց ինձ համար կարեւոր է այն, որ ինձ հարազատ մարդիկ մտածել են ինձ նվեր գնելիս, մտածել են, թե ինչը ինձ դուր կգա, կամ ի՞նչպես ինձ ուրախացնեն, ինձ համար կարեւոր չէ իմ նվերների արժեքը, քանի որ դրանցում գլխավոր արժեքը այն ջերմությունն է, որը նվերի հետ փոխանցում են ինձ»,- ընդգծեց նա:
Նառան պատմեց նաեւ, որ տարիներ առաջ ծննդյան օրերին փախուստի է դիմել՝ սրտնեղելով, որ մեծանում է. «Երիտասարդ տարիներին շատ էի սիրում ծննդյանս օրը, հետո եկավ ժաամանակ, որ փախուստի էի դիմում այդ օրերին, վախենում էի մեծանալ, բայց հիմա այլեւս չեմ վախենում ծննդյանս օրից ու դարձյալ ուրախանում եմ, քանի որ սկսկել եմ մեծանալս լուրջ չընդունել, այսպես թե այնպես բոլորս ենք մեծանում, պետք է ժպիտով դիմավորել ամեն տարիդ»,- պատմեց երգչուհին:
Զրույցի վերջում Նառան նշեց, որ երազանքներ պահում է՝ չսպասելով տոնական տորթի մոմորին, բայց դրանց իրականացման հարցում երգչուհին իր հատուկ վերաբերմունքը ունի. «Միշտ եմ երազանքներ պահում եւ դրանք ինքս եմ իրականացնում»,- զրույցը եզրափակեց նա:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում