▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրս, պապիկս և տատիկս այնքան հպարտ կլինեին. Քիմ Քարդաշյանի առաջին գրառումը Երևանում

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Հայաստան էր ժամանել Քիմ Քարդաշյանը: Հայաստանում գտնվելուց ժամեր անց Քիմն իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել` գրելով հետևյալը.

«Հայաստան, մենք այստեղ ենք: Շատ երախտապարտ ենք լինել այստեղ և սկսել մի ողջ կյանքի ճանապարհորդությունը: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր եկել էին ողջունելու մեզ:  Չեմ կարող համբերել, թե երբ ենք սկսելու մեր երկիրը հետազոտել: Ես արդեն հասցրել եմ ճաշակել համեղ ուտեստներ»:

Քիմը տվյալ  լուսանկարին ավելացրել էր  «Հայրս, պապիկս և տատիկս այնքան հպարտ կլինեին» հեշթեգը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ամերիկահայ աստղը նաև  հրապարակել էր ամուսնու`  հայտնի երգիչ Քանյե  Ուեսթի և դստեր` Նորթի լուսանկարը` այն մակագրելով.

«Իմ ամուսինը եւ դուստրը նույնպես եկել են Հայաստան, որպեսզի ծանոթանան իմ ժառանգության հետ եւ ավելի շատ բան իմանան իմ նախնիների մասին: Այնքան ոգեւորված եմ, չեմ կարողանում քնել»:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ միայն Instagram-ում Քիմ Քարդաշյանն ունի 29,5 միլիոն հետևորդ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին