▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիների իմ աշխատանքն ապացուցել է, որ որակի կողմնակից եմ. Նելլի

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է երգչուհի եւ հաղորդավարուհի Նելլիի հետ վերջին շրջանում երգարվեստում նրա դադարի, մերօրյա հայկական շոու բիզնեսի լավ ու վատ կողմերի, Հայաստանից հեռանալու եւ նրա հեռուստատեսային աշխատաքնի մասին:

Զրույցի ընթացքում երգչուհին վստահեցրել է, որ նա չի հեռացել երգարվեստից, այլ պարզապես դադար է տվել եւ շուտով իր հանդիսատեսին նորովի կներկայանա.

«Արդեն ունեմ երկու նոր երգ, որոնք շուտով կարող են լսել իմ երկրպագուները»,- նշել է Նելլին:

Միաժամանակ երգչուհին չի թաքցրել, որ հայկական շոու բիզնեսի մասին այնքան էլ լավ կարծիք չունի.

«Այն, որ շուկան շատ փոքր է եւ բիզնես չկա, կարող են համաձայնել ինձ հետ անգամ այն արտիստները, ովքեր հիմա  ակտիվ  են գործում»,- նշել է Նելլին ու հավելել,  որ հայկական շոու բիզնեսի ոչ կատարյալ լինելուց չի սրտնեղում., քանի որ ինքը պատասխանատու է սեփական որակի համար.

«Երբ հանդես գամ նոր աշխատանքով, դա կլինի գեղեցիկ գործ, քանի որ իմ տարիների աշխատանքը թե՛ «Հայեր» խմբում, թե՛ միայնակ, ապացուցել է, որ ես որակի կողմնակից եմ»,- շեշտել է Նելլին:

Խոսելով Հայաստանից հեռանալու եւ դրսում իր արվեստը զարգացնելու մասին՝ երգչուհին նշել է, որ հրավերներ շատ է ունեցել ու ժամանակին էլ «Հայեր» խմբով պատիվ է ունեցել Գերմանիայում ապրել ու աշխատել, ինչի շնորհիվ  իր խոսքերով, մեծ փորձ է ձեռք բերել, բայց հիմա նման մտադրություն չունի:

Նելլին հայտնել է նաեւ, որ «Լայմ» հեռուստաալիքի այլեւս չգործելու պատճառով, շուտով իր հեռուստատեսային ծրագրերով հանդես կգա մեկ այլ հեռուստաալիքում,և այս ասպարեզում իր հեռուստադիտողին երկար սպասեցնել չի տա:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին