Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների՝ շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի հայաստանյան ուղևորությունը կշարունակվի դեպի Գյումրի, որտեղ էլ կգիշերեն նրանք:
Քիմ Քարդաշյանը հնարավոր է նաև այցելի այնտեղ բնակվող ընտանիքներից մեկին՝ Քարտաշյաններին, ովքեր պնդում են, որ իրենք սերում են Քիմի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի տոհմից:
Հիշեցնենք, որ այս օրերին ևս հայտնվել են մարդիկ, ըստ որոնց՝ իրենց պապերը նույնպես Ռոբերտ Քարդաշյանի ծնողների ծննդավայր Կարսի նահանգից են և իրենք էլ են հանդիսանում Քարդաշյան ընտանիքի հեռավոր բարեկամները: