▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ես էլ տնային պոռնո նկարեմ, կտեղեկացնեմ ձեզ. Եվա Ռիվաս

Եվա Ռիվասն, անդրադառնալով Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին ու դրական և բացասական մեկնաբանություններին, իր միկրոբլոգում գրում է.

Ուզում եմ մի քանի բառ ասել այն մասին, թե ինչ է կատարվում այժմ Հայաստանում: Ես ևս այստեղ եմ:  Մեզ մոտ է եկել Քիմ Քարդաշյանը: Իմ կողմից շատ հարգված մեծատառով մարդ: Որքան շատ վատ բան ասվեց այս աղջկա մասին, այն բանի համար, որ նրա տնային պոռնոն հայտնվեց համացանցում:Մահացու խայտառակություն: Իսկ հետո որքան քննադատություններ եղան, երբ նա մերկացավ GQ: Իսկ հետո New York! պարբերականների համար...

Կեղտոտ հայ, նվաստացած և վիրավորված: Նա գեղեցիկ է, հարուստ, սեքսուալ, հետաքրքիր և հայտնի ամբողջ աշխարհում: Բայց միևնույնն է բոլորը նրան քննադատում էին, թե ինչ կեղտոտ աշխարհում է ապրում: Նա երեկ եկավ Երևան բոլորը ծնկի իջան նրա առաջ, վազում են նրա հետևից ինչպես խավարասերներ: Օդանավակայանում նրա հետևից վազում էին այնպես, կարծես Քիմը 2-րդ Հիսուսն էր: Արդեն երկու օր է բոլոր ԶԼՄ-ները շան պես վազում են նրա հետևից և հետևում նրա ամեն քայլին: Այդ ամենը տեղադրվում է ինստագրամում, ֆեյսբուքում, աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար սոցկայքերում:  

Զզվելի է, որ իմ ժողովուրդն այսքան կեղծավոր է, արհեստական: Կամ սիրե՛ք, կամ մի՛ սիրեք: Կամ արհամարհե՛ք, կամ` ոչ: Եղե՛ք իսկական, մի՛ գործեք ամբոխի ազեդեցությամբ: Քիմն աստղ է, և դուք այնքան հեզ եք նրա հետ, երբ նա այստեղ է, իսկ երբ նա հեռվում է, կեղտ եք լցնում նրա վրա: Ակնարկը, հուսուվ եմ, հասկանալի է: Ես այլևս ոչինիչ չեմ ուզում անել այս երկրի համար, որվհետև ես գիտեմ, եթե փոքր-ինչ սխալվեմ, ինձ կհոշոտեն, ինչպես էժան միսը, իսկ հետո կմոռանան այդ մասին, եթե ես մի լավ բան անեմ: Ես սովոր չեմ փոխել կարծիքս, հետևաբար մեր ուղիները բեկվում են, ընկերնե՛ր: Երբ տնային պոռնո նկարեմ, կտեղեկացնեմ ձեզ, որ դուք խոսելու թեմա ունենաք: Քիմը վառ աստղ է, չնայած ձայնի և որևէ այլ տաղանդի բացակայությանը: Ես անչափ սիրում եմ նրան, և իմ կարծիքը չի փոխվի, ինչ էլ նա անի:

Հուսով եմ բոլոր ակնարկներս ճիշտ ընկալվեցին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին