▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրի, Կաբալյեի, Ջիգարխանյանի և այլ հայտնիների մասնակցությամբ տեսահոլովակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը

2015թ. ապրիլին լրանում է Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից հայերի զանգվածային բնաջնջման 100-ամյա տարելիցը: Ամբողջ աշխարհում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ` տարբեր ֆորմատներով և լեզուներով` նվիրված միլիոնավոր զոհերի հիշատակին և աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչման պահանջով:

Խորապես համոզված լինելով, որ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է մեր ժողովրդի և մարդկության առաջ նման օրինակ բռնության դեմ պայքարելը` հայկական մշակույթի ներկայացուցիչներ` Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը` Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո նախաձեռնել են մի երաժշտական ծրագիր, որի շրջանակներում համաշխարհային մշակույթի ներկայացուցիչները կոչ են անում կանխել բռնությունները և ցեղասպանություններն ամբողջ աշխարհում:

Այս ծրագրի յուրահատկությունն այն է, որ համաշխարհային ճանաչում ունեցող անձինք արտահայտում են իրենց զգացմունքները Ցեղասպանության նկատմամբ եզակի և բոլորին հասանելի լեզվով` երգի լեզվով:

Ծրագրի շրջանակներում նկարահանվել է տեսահոլովակ, որում մասնակցում են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ` Շարլ Ազնավուրը, Մոնսերատ Կաբալյեն, Սեբու Սիմոնյանը, Ալեն Տեզյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոկո Յորքը, Իշտար Ալաբինան, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Տիգրան Պետրոսյանը և ուրիշներ: 

Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը, իսկ բառերը գրվել են ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյի կողմից: Տեսահոլովակի ռեժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը: Երգը մի փոքրիկ աղջկա խեղված ճակատագրի մասին է, ով կորցրեց իր ընտանիքը` մնալով այս մեծ աշխարհում միայնակ:

Տեսահոլովակի պրեմիերան տեղ է ունենալու 2015թ. ապրիլի 18–ին հետևյալ գրաֆիկով. ժամը 16:00 - պրես–ցուցադրություն, ժամը 16:30 - պրես–կոնֆերանս, 17:00 - տեսահոլովակի պրեմիերա:

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ծրագրի պաշտոնական կայքից www.genocidesong.com և ֆեյսբուքյան էջից «Millions of Lives», որտեղ պարբերաբար տեղադրվում են նորություններ տեսահոլովակի նկարահանման ընթացքի մասին:  

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին