▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ebay-ում վաճառքի է հանվել Կարապի լճի ջուրը, ուր ցատկել է Քանիե Ուեսթը

Ebay-ում 10 ԱՄՆ դոլարով վաճառքի է հանվել Կարապի լճի ջրով լցված կապրոնե շիշը` այն բանից հետո, երբ երեկվա աննախադեպ ու անակնալ բացօթյա համերգից հետո` Քիմ Քարդաշյանի ամուսինն` աշխարհահռչակ  ռեփեր Քանիե Ուեսթը ցատկել է Կարապի լճի մեջ, իսկ նրա այդ քայլին հետևել են նաև երկրպագուները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում մեմեր էին  տարածվել Քանիե այդ արարքի վերաբերյալ: Twitter-ի օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել եւ գրել.  «Կարապի լճից ջուր է վաճառվում: Դրան դիպչել է Քանիե Ուեսթի մաշկը»:

Հիշեցնենք նաև, որ  ebay-ում վերջերս սկսել էին վաճառելvՔանիե Ուեսթի համերգի օդով լցված տոպրակներ:


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին