▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուսի» Եվայի տարեդարձի անակնկալներն ու երազանքը

BlogNews.am-ը գրում է, որ «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր դեմքը՝ Եվային մարմնավորող Լիլիթ Հարոյանը, երեկ նշել է 25-ամյակը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ 

«Իրականում ես ծնվել եմ ապրիլի 11-ին, ժամը 23-ից հետո ու ամեն անգամ այնպես է ստացվում, որ գիշերվանից եմ տոնում ծնունդս։ Այս անգամ գիշերն  ընկերուհուս տանն էի, քանի որ հաջորդ օրը նա մեկնելու էր։ Ուղիղ 12-ին փուչիկներ, խմորեղեն, մոմեր հայտնվեցին ու ընկա հրաշքների գունավոր աշխարհ։ Դա շատ հաճելի անակնկալ էր»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ այնուհետև գնացել են ժամանցի կենտրոններից մեկը, որտեղ ևս տարբեր անակնկալների է արժանացել։ «Ոչ այնքան մտերիմ մարդիկ, իմանալով, որ տարեդարձս է, անակնկալներ էին մատուցում տորթի, ծաղիկների, փուչիկների, նվերների տեսքով»,- ասաց «Ֆուլ հաուսի» դերասանուհին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին