▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

System Of A Down-ի երևանյան համերգի մուտքը՝ միայն Վազգեն Սարգսյան փողոցից

Ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կայանալիք System of a Down (SOAD) ռոք խմբի Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագրով համերգի մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը հիշեցնում է, որ «համերգի մուտքն անվճար է, սակայն սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով»:
2015թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչեւ 24:00-ը, սահմանափակվելու է նաեւ Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթեւեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ փողոցը՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից եւ Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան, ինչպես նաեւ Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին