▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրն ապրիլի 24-ին կգա Երևան

 

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը։
 
Ինչպես փոխանցում է leparisien.fr-ը, շանսոնյեն անդրադարձել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը։  Լրագրող Նիկոս Ալիագասն Ազնավուրից հարցրել է, թե երգչի կարծիքով՝ ի՞նչ կփոխի Հռոմի պապի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման հարցում:
 
Ազնավուրը պատասխանել է. «Հռոմի պապի հայտարարությունը կարող է շատ բան փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում՝ թուրք երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև կցանկանա իմանալ իրականությունը, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել»:
 
Չնայած նման կարծիքին՝ երգիչը նաև ասել է, որ ոչ մի դեպքում չի ատում թուրքերին: Նա նաև կոչ է արել ճանաչել այլ ցեղասպանություններն ու դատապարտել դրանք, ինչպես նաև դադարեցնել բոլոր տեսակի ցեղասպանությունները, որոնք տեղի են ունենում քրդերի հանդեպ, կամ աֆրիկյան մի շարք երկրներում:
 
Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն է»։

ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ասել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին կլինի Հայաստանում:

Լրագրող Նիկոս Ալիագասի հարցին, թե երգչի կարծիքով՝ ի՞նչ կփոխի Հռոմի պապի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման հարցում, Ազնավուրը պատասխանել է. «Հռոմի պապի հայտարարությունը կարող է շատ բան փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում՝ թուրք երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև կցանկանա իմանալ իրականությունը, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել: Կգա մի օր, երբ երիտասարդությունը ոտքի կկանգնի, քանի որ չեն ցանկանա արյան բիծ ունենալ իրենց ճակատին ու 100 տարի ապրել այդ բեռով»: Չնայած նման կարծիքին՝ երգիչը նաև ասել է, որ ոչ մի դեպքում չի ատում թուրքերին: Նա նաև կոչ է արել ճանաչել այլ ցեղասպանություններն ու դատապարտել դրանք, ինչպես նաև դադարեցնել բոլոր տեսակի ցեղասպանությունները, որոնք տեղի են ունենում քրդերի հանդեպ, կամ աֆրիկյան մի շարք երկրներում:

Հավելենք, որ առաջիկայում Ազնավուրը պատրաստվում է հանդիսատեսին ներկայանալ իր «Encores» ալբոմով, որ լույս է տեսնելու մայիսի 4-ին: Նշենք, որ մայիսի 22-ին Ազնավուրը դառնում է 91 տարեկան: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին