Արդեն տեղեկացրել ենք, որ Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ միասին Հայաստանից մեկնել էր Իսրայել, որտեղ իրենց մեկուկես ամյա դստերը՝ Նորթին, մկրտել էին Երուսաղեմի Սուրբ Հակոբոս եկեղեցում: Իսրայելից անմիջապես հետո Քիմը և Քանյեն դստեր հետ մեկնել են Փարիզ, որտեղ ի տարբերություն Հայաստանի` Քիմը կրկին հայտնվել է իրեն հատուկ հագուկապով` տվյալ պարագայում կրծկալով:



