▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չ՛դերասան» դերասաններ (մաս 1)

esem.am-ը գրում է. Ամեն օր նոր սերիալներ, նոր դեմքեր ու հանդիսատեսին ոչ ծանոթ դերասաններ, ովքեր միանգամայն այլ մասնագիտություն ունեն: esem.am-ն առանձնացրել է և այսուհետև ներկայացնելու է այլ մասնագիտությամբ դերասանների, ովքեր այս շրջանում ընդգրկված են տարբեր հեռուստասերիալներում, ֆիլմերում: Ի դեպ, նրանցից շատերը քննադատվում են հենց մասնագիտական կրթություն չունենալու և վատ դերակատարման համար. այնպես որ, կարող եք մեկնաբանությունների հատվածում թողնել Ձեր կարծիքը՝ նշելով, թե ում մասնագիտական կրթության բացն է առավել ակնհայտ:

Մարինկա Խաչատրյան

Անցած տարվանից հեռարձակվող «Սիրո գերին» սերիալում մեզ ողջունում է անուշիկ արտաքինով մի աղջիկ, ով մինչ այս անծանոթ էր հեռուստադիտողին: Արփիին մարմնավորող 17-ամյա Մարինկա Խաչատրյանը դպրոցն ավարտելուց հետո դիմահարդարման դասընթացների է գնացել, իսկ այժմ իր ուղին շարունակում է որպես դերասանուհի: Նրա խոսքով` գուցե առաջիկայում ընտրի այս մասնագիտությունն ու ավելի հաճախ իր խաղով հյուր գնա հեռուստադիտողին:

Միհրան Ծառուկյան

Երգիչ Միհրան Ծառուկյանը տարիներ առաջ սկիզբ դրեց նաև իր դերասանական կարիերային` առաջին անգամ նկարահանվելով «Դժվար ապրուստ» սերիալում: Այստեղ մարմնավորելով գլխավոր հերոսին` Միհրանը սիրվեց նաև որպես հեռուստատեսային դեմք` սերիալային դերասան: Դերասանական խաղը համատեղելով երգչի կարիերայի հետ՝ Միհրանը մոտ երկու տարի եթերում էր, որից հետո դադար վերցրեց, այժմ կրկին նկարահանվում է «Ֆուլ հաուս» հումորային նախագծում:

 

Ալինա Մարտիրոսյան

Արդեն մի քանի տարի է` հնարավորություն ունենք հետևելու Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հոգեբանության ֆակուլտետն ավարտած Ալինա Մարտիրոսյանի խաղին: Մինչ որպես դերասանուհի ներկայանալը Ալինան նաև մոդելային կարիերա է ծավալել, մասնակցել է «Միսս Հայաստան» մրցույթին: Նա նկարահանվել է ինչպես սերիալներում, այնպես էլ գեղարվեստական ֆիլմերում. դրանցից են «Պահանջվում է միլինոատեր» ֆիլմը, «Անուրջներ», «Եղբայրներ», «Մամա» սերիալներն ու «Տնփեսա» սիթքոմը: Այժմ Ալինան նկարահանվում է «Լույսի պահապանը» սերիալում:

 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին