▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երեխա էի ուզում, իսկ Սոսն իր կարիերայի մասին էր մտածում. Լյուսի Հայրապետյան

Դիտեք նաև՝

BlogNews.am-ը գրում է, որ մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը, ով «Եղբայրներ», «Ֆուլ հաուս», «Կենտ զույգը» նախագծերում ներկայացել է նաև որպես դերասանուհի, երկար տարիներ է, ինչ ասպարեզում է։ Այժմ նա նկարչության է գնում, որպեսզի ապագայում ներկայանա որպես ոճաբան։ Վերջերս նշանված մանեքենուհին բացահայտել է իր և դերասան Սոս Ջանիբեկյանի բաժանման պատճառները։ Սոսի մասին խոսելիս Լյուսին չկարողացավ զսպել հուզմունքը։

Լյուսի, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց մոդելային կարիերադ։

Ամեն ինչ սկսվեց «Արմենիա» հեռուստաընկերությունից։ Առաջին կուրսում գնում էի «Ատեքս» նորաձևության սրահ՝ «դե ֆիլեի» դասընթացների, ընկերուհիս ասաց, որ «Դիլ նո դիլ» խաղի համար մոդելներ են փնտրում, որոշեցի դասից փախչել ու գնալ քասթինգի:) Մոտս շորիկ կար, սակայն համապատասխան կոշիկներ չունեի, ասացի՝ ես ոտաբոբիկ կմասնակցեմ, ու բոլորն ինձ այդպես հիշեցին՝ գանգուր մազերով ոտաբոբիկ աղջիկը:) Այդ շոուից հետո սկսվեց մոդելային կարեիրաս, քանի որ մի շարք առաջարկներ ստացա։

Հայաստանում շատերը դժգոհում են, որ մոդելային բիզնեսը սահմանափակ է։ Այդ առումով բա՞րդ է։

Մոդելների աշխատանքը գնալով լավանում է. շատացել են աշխատանքային առաջարկները դրսից։ Վերջերս Մոսկվայում նկարահանվեցի գովազդային հոլովակում, թեև ես չեմ կարողանում հաճախ մեկնել երկրից, քանի որ օդանավակայանում ունեմ մշտական աշխատանք, ու արձակուրդ ձևակերպելը բարդ է, բայց Եվրոպայից էլ են հաճախ առաջարկներ լինում հայ մոդելներին։

Շատերը դժգոհում են, որ այսօր բոլորը մոդել են դարձել, բայց քչերն են տիրապետում այդ մասնագիտությանը։

-Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ։ Չեմ ուզում վիրավորել որևէ աղջկա, բայց կարծում եմ՝ մոդել լինելու համար բավարար չէ միայն նիհար լինել և երկար ոտքեր ունենալ։ Պետք է կարողանաս քեզ ճիշտ մատուցել, կոկիկ լինել քո աշխատանքում։ Հիմա ով 1.60-ից ավելի բոյ ունի, իրեն համարում է մոդել, արդյունքում շատ ցուցադրություններ տուժում են որակական առումով։

Լյուսի,  հոնորարներդ բա՞րձր են։

Ժամանակին ունեի խնդիր, քանի որ մեծ դժվարությամբ էի բանակցում այդ հարցի վերաբերյալ, բայց հիմա ունեմ հստակ հոնորարներ, որոնք չենք քննարկում։ Եթե վերցնենք միջին սանդղակ, Հայաստանի պայմաններում կարող եմ ասել՝ նույնիսկ բարձր եմ վարձատրվում։ Ես փորձում եմ և՛ հարմարվել գործատուին, և՛ ինձ հարգված զգալ, որպեսզի չստացվի, թե գնացի, ձրի աշխատեցի. կա մի սանդղակ, որից ցածր աշխատավարձի դեպքում չեմ աշխատի։

Ի՞նչ ճանապարհ ես անցել դրան հասնելու համար։

Հիշում եմ առաջին աշխատավարձս՝ 5000 դրամ՝ ցուցադրության ժամանակ քայլելու համար, այդ ժամանակ նաև պարի էի գնում, 5000 դրամ էլ Ամանորյա համերգին պարելու համար էի ստացել և բառարան գնեցի։ Երբ նոր էինք սկսել, կոպեկ-կոպեկ էինք աշխատում։ Չեմ ամաչում ասել, որ սկզբում դրսում թռուցիկներ էինք բաժանում։ Միանգամից ոչինչ չի ստացվել։ Սկզբնական շրջանում խնդիրներ էին լինում ընտանիքումս, որովհետև ուշ էի տուն գալիս։

Շատ դժվար էր նաև ընկերների հետ անցնել աշխատանքային հարաբերությունների ու հասկացնել, որ աշխատանքն աշխատանք է, որովհետև շատերին թվում է՝ եթե ընկերական եք, պետք է անվճար աշխատես։

Լյուսի, նկարահանվեցիր մի ֆիլմում՝ «Եղբայրներում», մի ներկայացման մեջ խաղացիր, ու «ստոպ» եղավ, սակայն ես հիշում եմ, որ դու ասում էիր, որ շատ ես ոգևորված ու անպայման շարունակելու ես այս ասպարեզում: Այսօր նշեցիր, որ կան առաջարկներ, բայց մինչ այդ տևական ժամանակ լուռ էիր, ինչո՞ւ։

Երբ ես բաժանվեցի Սոսից (նկատի ունի դերասան Սոս Ջանիբեկյանին, հեղ.), ինձ համար շատ ծանր շրջան էր, քանի որ երբ սկսեցի նկարահանվել «Եղբայրներում», ծանոթացա նրա հետ, ու սկսեցինք ընկերություն անել, ներկայացման մեջ կրկին Սոսն էր, ու ինձ մոտ կոմպլեքս էր առաջացել, որ առանց Սոսի ինձ համար դժվար է խաղալ ինչ-որ մի տեղ։ Նաև՝ այդ փուլում անձնական գործերով հաճախ էի լինում դրսում ու չէի կարող առաջարկներ ընդունել։

Շատերը կարծում են, որ Սոսն է քեզ տարել «Եղբայրներ» և ճանապարհ բացել այդ ոլորտում։

Չէ, մենք նկարահանման հրապարակում ենք ծանոթացել։ Ես նույնիսկ չէի ճանաչում Սոսին, քանի որ չեմ հետևում հայկական շոու բիզնեսին։ Ինձ քասթինգի միջոցով էին ընտրել այդ դերի համար։

Սուրբ Սարգսի օրը Սոսը գրառում էր արել, որ պատրաստվում է աղի բլիթ ուտել, դու մեկնաբանել էիր, որ գուցե վերջապես քեզ տեսնի երազում, ինչը շատ քննարկվեց։ Ի՞նչ հարաբերություններ ունեք հիմա։

Ես ու Սոսը շատ հանկարծակի ենք բաժանվել, և մեր պատմությունը չեմ համարում լրիվ ավարտված։ Ես Սոսին այնքան լավ եմ ճանաչում, մեր ընկերության ամիսներին որպես մարդ այնքան խորն ենք իրար զգացել, որ ես չեմ կարողանում անտարբեր մնալ նրա գրառումների հանդեպ: Մենք հիմա շփվում ենք, լավ ընկերներ ենք, նա կարող է շատ լավ խորհուրդներ տալ ինձ։

Իսկ ինչո՞ւ բաժանվեցիք։

Իմ կողմից եղան խնդիրներ. ես ուզում էի ընտանեկան երջանկություն, երեխա, իսկ Սոսը մտածում էր իր կարիերայի մասին։ Նա ուզում էր՝ ամուսնանանք, բայց տարիներ հետո երեխաներ ունենանք, իսկ ես այլևս չէի ուզում սպասել։

Դժվա՞ր եք բաժանվել։

-Շատ։ Ես փորձում էի ուրախ ձևանալ, որպեսզի Սոսն էլ համակերպվեր, բայց նա շատ էր մեղադրում ինձ։ Նույնիսկ իր ընկերներից էր ջնջել ինձ։ Սոսի մեջ փոքր երեխա է ապրում, և երբեմն միայն այդ երեխան  է խոսում նրա մեջ։

Սոսն իմ կյանքի այն տղամարդն է, ում միշտ կհիշեմ։ Նա ինձ շատ բան է սովորացրել. մենք միշտ անկեղծ ենք եղել իրար հետ, և ես ուրախ եմ նրա հետ շփվելու համար։

Որքա՞ն ժամանակ եք ընկերություն արել։

Մոտ մեկ տարի։ Կաննի մեր ճամփորդությունից որոշ ժամանակ անց բաժանվեցինք։

Սոսն իր հարցազրույցներից մեկում ասել է՝ մի անգամ ինձանից գնացել են՝ ուրիշի հետ ամուսնանալու համար։ Խոսքը քո՞ մասին էր։

Այո, դա ես էի... Երկար ժամանակ նա ինձ չէր ներում, բայց հիմա արդեն ամեն բան կարգին է, ժամանակ առ ժամանակ շփվում ենք։

-Ձեր բաժանումից հետո պարբերաբար տարածվում էին լուսանկարներ, որոնք տարակարծության տեղիք էին տալիս. շատերը սպասում էին ձեր հաշտության լուրին, տպավորություն էր լինում, որ ամեն բան հարթվել է։

Այդ նկարները տեսնելուց հետո ես էլ սկսեցի կասկածել, որ մեր բաժանվելը երևի սխալ էր։ Որոշ հանգամանքների պատճառով բաժանվելուց հետո միասին աշխատելը շատ բարդ էր։ Ներկայացման մեջ մեր դերն էլ այնպիսին էր, որ քիչ էր մնում համբուրվեինք բեմում։ Ներկայացումներից մեկի ժամանակ ինձ հազիվ զսպեցի, որովհետև քիչ էր մնում ակամայից համբուրեի Սոսին։ Այդ փուլում սկսեցինք ավելի մտերմանալ, նորից մի կրակ առաջացավ, բայց հասկացանք, որ մենք իրականությունից հեռու չենք փախչի։

Լյուսի վերջերս նշանվել ես. այժմ երջանի՞կ ես։

Այո։ Փառք Աստծո, մեզ մոտ ամեն բան լավ է. ես գտել եմ ինձ հասկացող մարդու։

Ինչպե՞ս է վերաբերվում քո և Սոսի հարաբերություներին։

Նորմալ։ Նա ամեն բան գիտի։ Սիրելիս շատ հասկացող տղամարդ է ու շատ ադեկվատ է վերաբերվում այդ հարցին։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին