▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ողջ կյանքում ես միշտ մեկին եմ սիրելու. Աննա Խանչալյան

Life.panorama.am-ը գրում է, որ «Հայաստանի ձայնը 2» նախագծի հաղթող, երգչուհի, ջութակահարուհի Աննա Խանչալյանը  պատմել է, որ նախագծի ավարտից հետո, շատ սիրելով Երևանը, որոշել է ուսումը շարունակել այստեղ և ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիա ջութակի բաժին. «Ընդունվելով Կոնսերվատորիա՝ այսօր ես ձեռք եմ բերում իսկապես մեծ գիտելիքներ, թեպետ, կարծում եմ, գիտելիքներ ձեռք են բերում, երբ իսկապես ուզում ես դրանք քո սեփականությունը դարձնել. ես ուզում եմ հնարավորինս շատ բան սովորել և, կարծում եմ, Կոնսերվատորիայում ուսանելով ես դա անում եմ»,- նշել է Աննան:

Աննան պատմել է նախագծի ավարտից հետո իր լռության պատճառի մասին.

«Ասում են երգիչը պետք է չկորի, բայց ինձ մոտ չստացվեց: Մրցույթի ընթացքում Երևանում լինելով՝ Վրաստանում կիսատ էի թողել կրթությունս, ու քանի որ, արդեն որոշել էի, որ պետք է Երևանում կրթությունս շարունակեմ, ստիպված էի որոշ ժամանակով վերադառնալ Վրաստան՝ պարապելու, որպեսզի քննությունները կարողանայի հանձնել, այդ ընթացքում համերգային շատ առաջարկներից հրաժարվեցի: Արդյունքում ստացվեց, որ նախագծից հետո ես լռեցի՝ փոխարենը պետք է ակտիվ գործունեություն ծավալեի»: Խոսելով «Հայաստանի ձայնը 2» նախագծից հետո մասնակիցներին ժյուրիների և կազմակերպիչների կողմից խոստումների և դրանց իրականացման մասին՝ երգչուհին նշեց, որ տեսակով խիստ ամաչկոտ է  ու շատ ժամանակ, իր բնավորությունից ելնելով, չի կարողանում օգնություն խնդրել.

«Ես շատ ամաչկոտ եմ, միշտ մտածում եմ, որ նեղություն կտամ, եթե մարդկանց դիմեմ որեւէ հարցում ինձ օգնելու համար: Ուրախ եմ, որ հաղթեցի այս մրցույթում, բայց եթե անկեղծ լինեմ, իմ սպասելիքները այնքան էլ չարդարացան, ամենաշատը կցանկանայի, որ լավ պրոդյուսեր ունենայի, ում հետ աշխատելով իմ հանդիսատեսին լավ գործեր կներկայացնեի,- ասել է Աննան ու հավելել,- ինձ համար նյութական նվերները իսկապես կարեւոր չեն, ինձ համար գլխավորը հանդիսատեսի սերն է, ինչը նախագծի ընթացքում իմ սպասվածից էլ ավելին ստացա, հենց դա եղավ այն մեծ ձգտումը, որպեսզի աշխատեմ  հայ հանդիսաեսի համար»: Հայկական շոու բիզնեսի միայն մի փոքրիկ մասնիկը իրեն համարելով՝ Աննա Խանչալյանը պատմել է, որ հիմա բավականին ակտիվ աշխատանքային փուլում է գտնվում.

Այն հարցին, թե զբաղված է արդյոք Աննա Խանչալյանի սիրտը, թե ոչ, քանի որ հատկապես նախագծից հետո նա ունեցավ երկրպագուների մեծ բանակ, երգչուհին պատմել է.

«Երբ նոր էի եկել այստեղ, երկրպագու ասելով հասկանում էի նրանց, ովքեր երկրպագում են որևէ երգչի կամ երգչուհու արվեստը, բայց հետո ինձ ասացին՝ «Ան այստեղ երկրպագու են կոչվում ոչ միայն երգիչների ու երգչուհիների արվեստը գնահատողները»: Հարցին՝ սիրտս զբաղված է, թե ոչ, այսպես կցանկանամ պատասխանել՝ ինձ համար շատ կարևոր է իմանալ, որ տվյալ մարդու համար դու էլ ես կարևոր այնքան, որքան նա քեզ համար. հարաբերությունների մեջ փոխադարձությունն ամենակարևորն է: Ես դեռ փոքրուց մի բան եմ միշտ ասել՝ իմ ողջ կյանքում ես միշտ մեկին եմ սիրելու»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր  կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին