▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվասը Հայոց ցեղասպանության մասին երգելու է թուրքերենով. նա սկանդալ է ակնկալում

Երգչուհի Եվա Ռիվասը Հայոց ցեղասպանության մասին երգ է երգելու թուրքերենով: Այս մասին վերջինս հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի հերթական ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ.

«Ես վաղուց էի սկսել աշխատել երգի վրա, և մի քիչ ձգձգվեց այն ներկայացնելը, քանի որ ես պետք է թուրքերենով այն կատարեմ: Երբ երգը պատրաստ լինի, կարող ենք Թուրքիայի կողմից որոշակի սկանդալ ակնկալել, քանի որ տեքստը որոշակի մեսիջ է պարունակելուԲանն այնն է, որ ես երգելու եմ թուրքերեն, դա մի քիչ ձգձգվեց, ապրիլի 24-ին չստացվեց հասնել: Ես դա անում եմ պետական ծրագրի շրջանակներում` Հայոց ցեղասպանության միջոցառումների և կարծում, որ երբ երգը լինի, կարելի է ակնկալել Թուրքիայի կողմից որոշակի սկանդալներ»:

Ավելին` երգչուհու խոսքով յուրաքանչյուր հայ երաժիշտ, երգիչ, ով իր մեջ 50 կամ 25 տոկոս հայկական արյուն ունի, պարտավոր է Հայոց ցեղասպանության մասին երգով հանդես գալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին