▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանությանը նվիրված նոր տեսահոլովակ՝ «Ժողովրդական երգիչ»-ից հայտնի Արմեն Դավթյանից

Newmag.am-ը գրում է, որ «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի, երգիչ Արմեն Դավթյանը մոտ օրերս իր երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայտնի «Օտար ամայի ճամփեքի վրա» երգը նորովի գործիքավորել է Մելիք Մավիսակալյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Վահրամյանը:

«Հին երգ է, բայց շատ սիրված, որին մենք նոր մոտեցում ենք ցույց տվել: Երգել եմ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի հետ: Ւնձ դուր է գալիս այն մտահաղացումը, որն իրագործել է մեր թիմը և կարծում եմ, որ հանդիսատեսը կհավանի այս նոր մենկաբանությունը իմ կատարմամբ »,-  նշել է երգիչը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին