▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկապես շոկ ապրեցի. երիտասարդ հայ աղջկա անակնկալը Քիմ Քարդաշյանի դիմահարդարին

Դիմահարդար Մարիանա Մխիթարյանի անակնկալը դուր է եկել Քիմ Քարդաշյանի հիմնական դիմահարդար Մարիո Դեդիվանովիչին, բայց քչերը գիտեն, որ այս ամենն իրականում անակնկալ է եղել նաև հայ դիմահարդարի համար:

Այն օրը, երբ Քիմ Քարդաշյանը մեկնում էր Հայաստանից, Մարիանային ընկերներից մեկը տեղեկացրել է Մարիոյի instagram-ի գրառման մասին, որտեղ նա շնորհակալություն էր հայտնում հայկական նվերների և նամակի համար:

«Ես լրիվ անտեղյակ բացում և տեսնում եմ իմ իսկ ուղարկած նվերները, նամակը, որոնցից տեղյակ չեմ, և կարդում եմ Մարիոյի բառերը. դու հիանալի ես աշխատում: Իսկապես շոկ ապրեցի այդ պահին»,-Asekose.am-ին փոխանցեց Մարիանան:

Ավելի ուշ պարզվել է, որ ամեն ինչ կազմակերպել է տաղանդավոր հայ դիմահարդարի քույրը, ով ծանոթի միջոցով Մարիոյին է փոխանցել նախապես պատրաստած հայկական նվերները, Մարիանայի instagram-ի էջի լուսանկարը և նամակը:

Մարիանան հետագայում շնորհակալություն է հայտնել Քիմի դիմահարդարին ուշադրության համար ու նշել, որ ինքը նրա աշխատանքի երկրպագուներից է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին