Հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ներկայացրել է իր և կնոջ համատեղ ստեղծագործությունը` գրելով հետևյալը.
«Այս տարի ես նույնպես ստացել էի առաջարկ` երգ գրել Եվրատեսիլի համար: Սակայն այնպես ստացվեց, որ երգի տեքստի մեջ առկա Հայոց ցեղասպանության շատ ուղիղ բնութագիրը չէր համապատասխանում եվրատեսիլյան չափանիշներին: Ի վերջո ընտրվեց հրաշալի մի երգ, որը համոզված եմ պատվով կներկայացնի մեր երկիրը Եվրատեսիլում: Իսկ ես, որոշեցի վերադառնալ այդ երգին և ձայնագրեցի այն կնոջս` Մարիաննայի հետ, ի հիշողություն մեր պատմության ամենադաժան էջի...
A War For Peace` երգ, որը բնութագրում է Դերզորով քայլող զոհերին...»: