▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հեշտությամբ եմ ներողություն խնդրում. Արևիկ Ալավերդյան

Life.panorama.am-ը գրում է, որ  զրուցել է ամուսնությունից հետո Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մշտական բնակություն հաստատած երգչուհի Արեւվիկ Ալավրեդյանի հետ: Զրույցի ընթացքում նա անկեղծացել է ու նշել, որ չնայած իր տաքարյուն տեսակին՝ ներեղություն խնդրելը իր համար կարեւոր է մարդկային հարաբերություններում, որը չպետք է ուշանա.

«Շատ հեշտությամբ եմ ներողություն խնդրում եւ աշխատում եմ չուշացնել այն ասելը, եթե իհարկե սխալ գործողը ես եմ եղել»,- նշել է երգչուհին ու ավելացրել, որ եթե իրեն հարազատ մարդիկ են սխալվում, ապա նա անպայման փորձում խոսել նրանց հետ ու կարգավորել հարաբերությունները, բայց, իր խոսքերով, միաժամանակ անտարբեր է, երբ սխալվողները հարազատներ չեն: Երգչուհին պատմել է, որ իրեն չճանաչող շատ մարդիկ առաջին հայացքից իր մասին սխալ կարծիք են կազմում՝ մտածելով, թե հպարտ է.

«Ծանոթներիցս շատերը, ինձ հետ մտերմանալով, հաճախ են ասում, որ առաջին հայացքից իրենց թվացել է, թե գոռոզ եմ, բայց անցել է ժամանակ ու իրենք էլ հասկացել են, որ ամենեւվին էլ այդպիսին չեմ: Գոռոզ կարող են ինձ համարել միայն այն մարդիկ, որոնց հետ ցանկություն չունեմ շփվելու եւ հեռու եմ պահում ինձ»,- շեշտել է Արեւիկը:

Երգչուհին նշել է նաեւ, որ տեսակով ուժեղ ու համառ է, իր խոսքերով, հաճախ է ամուսնուն այս կերպով սիրո խոստովանություն անում, որ հանդուրժում է իրեն.

«Կատակով հաճախ եմ ամուսնուս հարցնում, թե ինչպես է ինձ հանդուրժում այն պահերին, երբ ինքս ինձ հետ չէի դիմանա։ Բախտս շատ է բերել ամուսնուս հարցում, նա մեծ սիրով է փոխզիջումների գնում եվ ինձ համար շատ կարեւոր մի բան է անում՝ չի թողնում, որ կոտրվի իմ Ես-ը, նրանից շատ բան եմ սովորել, ինչի համար շատ ուրախ եմ»,- պատմել է երգչուհին:

Զրույցի ընթացքում Արեւվիկ Ալավերդյանը պատմել է նաեւ, որ չնայած իր ուժեղ տեսակին, հաճախ է հուզվում, ընդ որում, ինչպես ինքն է նշել, կարող է լաց լինել անգամ ուրախությունից. «Կարող եմ հուզվել ուրախությունից, վատ բաներ տեսնելիս կամ լսելիս, բայց հենց այնպես հազվադեպ եմ լաց լինում, միայն այն ժամանակ, երբ ներսումս կուտակվածը այլեւս չի լինում դուրս չհանել»,- նշել է նա:

 Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին