Life.panorama.am-ը այսօր զրուցեց Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց հեռուստատեսային տեւական դադարի պատճառների, առաջիկայում Հայաստանում եւ արտերկրում նկարահանված ֆիլմերի, ամերիկյան կինոէկրաններին հայտնվելու, ընտանիքի եւ դստեր մասին:
Ի տարբերություն տարիներ առաջվա՝ այսօր Լուիզա Ներսիսյանին շատ հազվադեպ կարելի է տեսնել հեռուստատեսային նախագծերում, այս միտումը դերասանուհին կապում է թատրոնում եւ գեղարվեստական ֆիլմերում խիստ զբաղվածությամբ. «Վերջին շրջանում բավականին հսկայական աշխատանքներ են տարվում թատրոնում, բացի այդ գեղարվեստական ֆիլմերում եւս հաճախ եմ նկարահանվում, այդ իսկ պատճառով հեռուստատեսային գործունեության հետ կապված որոշել եմ ժամանակավոր դադար տալ, իսկ հետագայում, եթե հեռուստատեսությունների կողմից լինի լավ առաջարկ կամ ես ինքս զգամ դրա պակասը իմ կյանքում, կփորձեմ դարձյալ հեռուստատեսություն մտնել»,- նշեց Լուիզա Ներսիսիյանը: Հայկական հեռուստասերիալներում մասնակցություն չունենալու հստակ պատճառներ դերասանուհին դժվարացավ նշել, իսկ խոսելով «Երեք կյանք» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր երկրորդական դեր, այն հարցին, թե արդյոք նրա համար գլխավոր եւ երկրորդկան դերերի հարցում սկզբունքներ չկան, պատասխանեց. «Այդ ժամանակ խնդիրը ուրիշ էր, ինձ առաջարկվել էր այդ դերը, որը արդեն երկար ժամանակ հեռարձակվող սերիալին պետք է հաղորդեր մի նոր գիծ: Այդ սերիալում իմ դերը երկրոդական չէր, քանի որ իմ կերպարը պետք է փոխեր սերիալի ընթացքը դեպի իրեն, ուղղակի հեռուստասերիլաը մտածվածի նման մինչեւ վերջ չիրականացվեց: Այդ ընթացքում ես մեկ ամսով պետք է գնայի Միացյալ նահանգներ, դրա համար էլ սցենարիստը իմ կերպարի վրա չաշխատեց»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում