▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Սեդակովան առաջին անգամ պատմել է իր մահացու ուռուցքի մասին. երգչուհու կյանքը վտանգի տակ է

Պարզվում է, որ «Վիա Գրա» խմբի նախկին մեներեգչուհիներից մեկի՝ Աննա Սեդակովայի, կյանքը վտանգի տակ է: Բժիշկները երգչուհու մոտ ուռուցք են հայտնաբերել.

«Եթե ես վաղը չպառկեմ վիրահատական սեղանին, հետո արդեն կարող է ուշ լինել ինձ համար»,- իր միկրոբլոգում գրել է Աննան:

Ըստ Սեդակովայի խոսքերի՝ նա արդեն իսկ հասցրել է երկու անգամ վիրահատվել: Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, իսկ երկրորդը՝ բոլորովին վերջերս.

«Նախկինում ես ոչ ոքի չեմ պատմել սրա մասին, բայց իրականում ես երկու անգամ լուրջ վիրահատության եմ ենթարկվել: Վիրահատել են երիկամներս, քանի որ դրանք չեն կարողանում ինչպես որ հարկն է աշխատեն»,- անկեղծացել է Աննան:

Ըստ երգչուհու՝ վտանգ կա, որ նա այլևս երբեք չի կարողանա երեխաներ ունենալ.

«Բժիշկն ինձ ասաց, որ կարծես թե ամեն ինչ լավ է: Ես շատ եմ ցանկանում կրկին երեխաներ ունենալ, սակայն ինքս հասկանում եմ, որ վիրահատությունից հետո դրա հավանականությունը շատ քիչ է: Ինձ մնում է միայն հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- երկրպագուների հետ կիսվել է Աննա Սեդակովան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին