▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանությունը միշտ կլինի Դամոկլյան սրի պես Աշխարհի վրա կախված. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

Ճշմարտության պահանջը պետք է լինի մշտարթուն ու ղողանջի հավերժ՝ ինչպես երեկ Հայոց Եկեղեցիների զանգերն ամբողջ աշխարհով։ Ղողանջի անդադար ու արդարության պահանջով։ Հայոց ցեղասպանությունը միշտ կլինի Դամոկլյան սրի պես Աշխարհի վրա կախված, քանի դեռ չի ստացել լուծումը։ 
Ոչ թե Չմոռանալ, այլ Վերհիշել ամբողջությամբ մեր անցած ուղին ու պատմությունը... Ոչ թե փնտրել, այլ վերականգնել ամբողջությամբ մեր պատմական անցյալը... ոչ թե տարակարծությամբ հիվանդանալ ու թուլանալ, այլ միակամ ուժեղանալ ու կառուցել։ Ոչ թե հիշել անցյալը՝ իբրև թուլություն, այլ կառուցել այսօրը՝ որպես ուժ։ Ոչ թե մազապուրծ գոյատևել, այլ լիարճեք ապրել ու զարգանալ... Ոչ թե շենացնել ուրիշինն ու բողոքել քոնից, այլ նորոգել քոնը` օգտագործելով ուրիշին, ապրել ոչ թե ապացուցելու ինչ-որ մեկին կամ աշխարհին, այլ ապրել՝ արարելու և նոր օրենքներ կերտելով՝ աշխարհին թելադրելու կամ ուղղորդելու... Ոչ թե անիմաստ նոր հավատքներ փնտրել, այլ Ունեցած Հավատքն ամրապնդել։ Պետք է մտածել ոչ թե քանդելու եղածը, այլ եղածին ավելացնելու, դեռ մի բան էլ կողքից նորը կառուցելու մասին... Ոչ թե անընդհատ խորհրդանիշները փոխելու, այլ եղածը տարածելու և հաստատելու... Ոչ թե ցեղասպանության մասին գոռալու, այլ մեր օրերում մշակութային կամ «տնտեսական» ցեղասպանություն չիրականացնելու։ «Ցի»-երով իրար չպառակտելու, այլ Միավորվելու։ Խտրականության դեմ հա պայքարելով, ինքներս խտրականության հիմքը չդնելու... ոչ թե մեծամտորեն դատարկաբանելու, այլև խոնարհաբար, բայց արժանապատվորեն գործելու... Ոչ թե գողանալու, այլ գոՀանալու, ստեղծելու, կառուցելու, հավատալու, հուսադրելու, օգնելու, պայքարելու, չհուսահատվելու, առողջանալու, առողջացնելու, սատարելու, ուժեղացնելու, գնահատելու, և, ի վերջո, Սիրելու՝ անգամ քո չունեցածը։ Սա է իմ հավատամքը առմիշտ, և Հայոց մեծ ողբերգության՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ։ 
ընտրել Կյանքը, սիրել Երկիրը և քո Մարդուն, հավատալ Աստծուն, լցնել Հոգին, լսել Սրտին, գործել, լինել միաբան...
հիշողությունը լեռան ստորոտն է միայն, պետք է օգտագործել այն իբրև աստիճան ու բարձրանալ վեր.... միայն վեր.. բարձր գլխով... և պահանջել Բարձունքից։ 
#1915 #2015

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին