▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես երջանիկ եմ. դա ամենակարևոր լուման էր, որ ես ունեցա Հայոց ցեղասպանության 100-ամյակին». Մաշա Մնջոյան

Life.panorama.am-ը այսօր զրուցեց երգչուհի Մաշա Մնջոյանի հետ, ով զրույցի ընթացքում պատմեց «Գարուն ա» երգի ընտրության, առաջիկայում սպասվելիք նորությունների, երգչուհի Սոնայի հետ համատեղ դուետի եւ իր կյանքի ամենակարեւոր ուղեւորության մասին:
Երգչուհին զրույցի սկզբում նախ նշեց, որ ինքն էլ շատ երգիչ-երգչուհիների նման նպատակ է ունեցել Հայոց ցեղասպանոթյան 100-ամյա տարելիցի նկատմամաբ իր ցավն արտահայտել երգով եւ երեկ ներկայացրել է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը: Մաշան պատմեց, որ «Գարուն ա» երգի մասին շատ ավելի շուտ է մտածել, բայց կարեւոր ուղեւորության պատճառով այն հետաձգվել է.«Վերջին շրջանում երկրից երկար ժամանակով բացակայեցի, ու ինքստինքյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Գարուն ա» երգը միայն երեկ թողարկվեց: Բացի այդ այս նույն երգը որոշ երգիչներ ավելի շուտ ներկայացրին, երեւի ավելի ճիշտ էր, որպեսզի ես ավելի ուշ այն ներկայացնեի, թեպետ կարծում եմ, որ ճիշտ է, Կոմիտասը հնչում է նույն կերպ, բայց յուրաքանչյուրը նրա ստեղծագործություններին տալիս է իր ոգին, իր շունչն ու ձեռագիրը»,- նշեց Մաշան ու հավելեց, որ ավելի վաղ մտքեր է ունեցել Հայոց ցեղասպանության 100-մյա տարելիցին նվիրված մեկ այլ երգ ներկայացանի՝ նվիրված Անի քաղաքաին, բայց, երգչուհու խոսքերով, որոշակի պատճառներով չի հաջողվել: Ճիշտ է, Մաշան նշեց, որ իր կատարմամբ «Գարուն ա» երգը հանրությանը ներկայացնելը շատ կարեւոր էր իր համար, բայց նաեւ շեշտեց, որ շատ ավելի կարեւոր էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված շարականներ հնչեցնել ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի մատուցած պատարագի ժամանակ. « «Ես «Գարուն ա» երգով իմ խոսքն ասացի եւ մի լումա ունեցա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգողների շրջանում, բայց ես ավելի մեծ լումա ունեցա, երբ օրեր առաջ գտնվում էի Իտալիայում ու Սուրբ Պետրոս տաճարում Գյումրու «Տիրամայր» երգչախմբի հետ միասին հնչեցրի հայկական շարականները Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի մատուցած պատարագի ժամանակ: Դա իմ կյանքում զգալի տեղ ունեցավ,- պատմեց Մաշան ու հավելեց,- Սուրբ Պետրոս տաճարում երգել բոլորին չէ , որ հաջողվում է: Գուցե սա մեր միակ ու եզակի հնարավորությունն էր: Ես այն երջանիկներից եմ, ով տեսել է այդ հրաշքը: Անգամ, երբ հաջորդ օրը մենք արդեն որպես զբոսաշրջիկներ գնացինք Սուրբ Պետրոս տաճար, մի տեսակ չէինք պատկերացնում, որ նախորդ օրը հենց մենք էինք այնտեղ երգում: Մի խոսքով՝ ես երջանիկ եմ. դա ամենակարեւոր լուման էր, որ ես ունեցա Հայոց ցեղասպանության 100-ամյակին»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին