▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ դուստրս մեծանա, ես կբացատրեմ նրան անմոռուկի իրական իմաստը». Քիմ Քարդաշյանի հոդվածը՝ Time-ում

 

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության մասին հոդված է  գրել հեղինակավոր Time պարբերականում:
 
 «Իմ ընտանիքը շատ երկար ժամանակ ուզում էր գնալ Հայաստան։ Հայրս, պապս ու տատս, նրանց ծնողները շատ կուզենային գնալ։ Բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ գնալ։ Իմ քույր Քլոեն, դուստր Նորթը և իմ ամուսին Քանյե Ուեսթը վերջապես այս ամիս Հայաստան գնացինք։ Դրանից հետո այնքան շատ մարդ մոտեցավ ինձ և ասաց. «Գաղափար չունեի, որ ցեղասպանություն է տեղի ունեցել»։ Այս բիզնեսում շատ հայեր չկան, մենք ունենք այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու հնարավորությունը, ուրեմն ինչո՞ւ ձեռքներս ծալած նստենք։ Հիմա ճիշտ ժամանակն է խոսելու։ Ես շարունակելու եմ հարցեր տալ և պայքարել ցեղասպանության ճանաչման համար»։
 
Նրանք, ովքեր հիշում են 100-րդ տարելիցը, մանուշակագույն կրծքանշան են կրում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյան տվեց ինձ իրենը, երբ հանդիպեցինք։ Մանուշակագույնը դստերս սիրած գույնն է, այդ պատճառով նա ուզում է կրել այն ամեն օր։ Երբ նա կմեծանա, ես կբացատրեմ նրան այդ կրծքանշանի իրական իմաստը։ Ես կիսով հայ եմ, բայց մեծացել եմ այնքան ուժեղ հայկական ինքնության մթնոլորտում, և ուզում եմ, որ իմ աղջիկն էլ այդպես մեծանա։ Իմ նախնիները շատ քաջ են գտնվել՝ ողջ ընտանիքով տեղափոխվելով։ Ես կպատվեմ նրանց՝ այդ հիշողությունները իմ դստերը փոխանցելով»։

Life.panorama.am-ը գրում է, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության մասին հոդված է  գրել հեղինակավոր Time պարբերականում:

 «Իմ ընտանիքը շատ երկար ժամանակ ուզում էր գնալ Հայաստան։ Հայրս, պապս ու տատս, նրանց ծնողները շատ կուզենային գնալ։ Բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ գնալ։ Իմ քույր Քլոեն, դուստր Նորթը և իմ ամուսին Քանյե Ուեսթը վերջապես այս ամիս Հայաստան գնացինք։ Դրանից հետո այնքան շատ մարդ մոտեցավ ինձ և ասաց. «Գաղափար չունեի, որ ցեղասպանություն է տեղի ունեցել»։ Այս բիզնեսում շատ հայեր չկան, մենք ունենք այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու հնարավորությունը, ուրեմն ինչո՞ւ ձեռքներս ծալած նստենք։ Հիմա ճիշտ ժամանակն է խոսելու։ Ես շարունակելու եմ հարցեր տալ և պայքարել ցեղասպանության ճանաչման համար»։

Նրանք, ովքեր հիշում են 100-րդ տարելիցը, մանուշակագույն կրծքանշան են կրում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյան տվեց ինձ իրենը, երբ հանդիպեցինք։ Մանուշակագույնը դստերս սիրած գույնն է, այդ պատճառով նա ուզում է կրել այն ամեն օր։ Երբ նա կմեծանա, ես կբացատրեմ նրան այդ կրծքանշանի իրական իմաստը։ Ես կիսով հայ եմ, բայց մեծացել եմ այնքան ուժեղ հայկական ինքնության մթնոլորտում, և ուզում եմ, որ իմ աղջիկն էլ այդպես մեծանա։ Իմ նախնիները շատ քաջ են գտնվել՝ ողջ ընտանիքով տեղափոխվելով։ Ես կպատվեմ նրանց՝ այդ հիշողությունները իմ դստերը փոխանցելով»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին